Տղերքը. Կարոտը. Իր ձեռքով զինվորին թեյ լցնող ու օրինակ ծառայող հրամանատարը

19/02/2014 20:46

Տղերքը. Կարոտը. Իր ձեռքով զինվորին թեյ լցնող ու օրինակ ծառայող հրամանատարը


Aysor.am-ը շարունակում է իր՝ «Տղերքը» հեղինակային շարքը: Շարքի այսօրվա հերոսը Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Կարոտ Մկրտչյանն է՝ Պռոշյանցի Կարոտը:

Կարոտը ծնվել է 1964 թ.-ի փետրվարի 19-ին՝ Սիրիայում: Փոքր տարիքում տեղափոխվել է Հայաստան՝ Պռոշյան ավան: Մասնակցել է Նոյեմբերյանի, Շահումյանի ինքնապաշտպանական մարտերին, ինչպես նաև՝ Լեսնոյի և Խոջալուի ազատագրմանը: 1992թ.-ի հունիսի 13-ին Կարոտ Մկրտչյանն անհայտ կորել է Շահումյանի շրջանում:


Տղերքը. Կարոտը

«Սերունդը թող մեզ լավ հասկանա, մենք էլ սերունդն ենք եղել մեր մեծերի: Երեխան իր ծնողի փառքով պիտի ապրի, ծնողն էլ՝ երեխայի: Փոխադարձաբար է ամեն ինչ…»,- ասում է Կարոտ Մկրտչյանի հայրը՝ Հովհաննես հայրիկը, երբ ներկայանում եմ ու հարցնում՝ կցանկանա՞ Կարոտի մասին զրուցենք: Հետո պապը հիշում է, ասում՝ էլի ես եկել մեր տուն, ի՞նչ ես արել, ի՞նչպես տեսնեմ նյութերը: Սկսում եմ բացատրել, որ համացանցում են ու խոստանում՝ տպած տարբերակով կբերեմ.

«Խոստանո՞ւմ ես»,- հարցնում է պապը,- «շատ կներես, կարո՞ղ է դու Հանրապետական ես»,- ու ծիծաղում է…

 «Հարցրի՝ որդիս, զենք չունեք, ինչո՞վ եք գնում: Ասեց՝ հայրիկ, էդ կապ չունի, հաղթանակած պիտի վերադառնանք»

«Սերուդներից սկսեցինք…»,- ասում է Հովհաննես հայրիկն ու մի պահ լռում. «Երբ այն սերունդը մեծանում էր՝ Հրաչը, Պետոն, էլի, ոնց որ հիմա ասում էին՝ այս սերունդը զենք չի վերցնի: Իսկ ես միշտ կրկնում էի՝ ազգի արյունը փոխել հնարավոր չէ, ազգի արյունը ջուր չի դառնա: Այդպես էլ եղավ…»


 
Հովհաննես հայրիկին հարցնում եմ՝ հիշո՞ւմ է ինչպես առաջին անգամ Կարոտը Նոյեմբերյանի շրջան, իսկ հետո՝ Արցախ գնաց: Զրույցին միջամտում է Ղուկասը՝ Կարոտի եղբայրը.

«Դա Կարոտն ու իր ընկերները կիմանան: Մեզ ոչինչ չէին ասում: Օրինակ՝ Կարոտը սկզբում ասել էր՝ գնում եմ գործուղման»:

«Առաջին անգամ, որ Կարոտը տնից պիտի դուրս գար, ասեցի՝ որդիս, ո՞ւր կերթաս: Ասեց՝ Ղարաբաղ»,- Ղուկասի խոսքը շարունակում է Հովհաննես հայրիկը.

«Ասի՝ ո՞նց, զենք էլ չունեք: Ասեց՝ հայրիկ, էդ կապ չունի, հաղթանակած պիտի վերադառնանք: Բնությունը մեզ այնպիսի սերունդ տվեց, որ…»:

 «Մի օր եկավ, ասեց՝ հայրիկ, աղջիկները կուզեն կառատե պարապել, ես իրանց չեմ ընդունում: Ասեցի՝ կգնաս ու անմիջապես կընդունես՝ հիշիր, Սոսե Մայրիկն էլ է աղջիկ եղել»

Հովհաննես հայրիկը հիշում է՝ կռիվ գնալուց առաջ որդուն ու նրա ընկերներին մի կարևոր պատգամ է տվել. «Ասի՝ որդիս, 1915 թ.-ի նման միամիտ չլինեք, երբ ձեզ զենք պետք լինի, մի մեծահարուստ հայ գտեք, խնդրեք թող օգնի՝ չօգնեց՝ ստիպողաբար գնացեք վերցնեք ունեցվածքն ու զենք գնեք: Մի մտածեք, ասեք, թե նա հայ է: Հայն էս ժողովուրդն է, ում հույսը դուք եք հիմա»:

Մի օր՝ պատերազմի օրերին, Կարոտը պահածոների մի արկղ բերեց տուն.

«Հարցրեցի՝ Կարոտ, Ղարաբաղ ուղարկելու համա՞ր են սրանք: Ասեց՝ հա, հայրիկ: Ասեցի, դե եթե սրանցից գոնե մեկն էս տանը բացվի՝ քեզ տնից պիտի վռնդեմ: Էդ մեր հայդուկների բաժինն ա: Ասեց չէ, բերել եմ, որ տղերքը հետները տանեն վաղը: Լավ սերունդ էր… Հիմա էլ են լավը: Այս սերունդը պիտի մեր եռագույնը հասցնի մինչև Անդոկ, Ծովասար (հեղ.- Արմ. Հայաստան, Սասունի գավառ): Չտանի՝ գերեզմանից էլ լինի, վեր կկենամ, կխեղդեմ: Պիտի տանի: Մի հայ էլ մնա, պիտի տանի: Մեր արյունը գետնին չպիտի մնա, որովհետև երբեք գետնին չի մնացել…»,- պատմում է Հովհաննես հայրիկը:

Կարոտը կռվից մի բան պատմո՞ւմ էր՝ հարցնում եմ, միայն ուրախ դեպքերը՝ պատասխանում է եղբայրը.

«Գալիս էին, տղերքով նստում էին, սեղանի շուրջ քննարկում էին հաջորդ անելիքները, ուտում-խմում էին ու գնում էին էլի… Պատերազմի դժվարություններից ու դաժանություններից երբեք չի պատմել էս տանը»,- ասում է Ղուկասը:


Կարոտի եղբայրը, հայրը և եղբորորդին՝ Հովհաննեսը

Հովհաննես հայրիկն էլ ավելացնում է. «Դե Ղարաբաղում նոր գնացող տղերքի համար վարժանքներ էին անցկացնում: Մի օր էլ եկավ Կարոտը, ասեց՝ հայրիկ, աղջիկները կուզեն կառատե պարապել, ես իրանց չեմ ընդունում իմ խումբ: Ասեցի կգնաս ու անմիջապես կընդունես՝ հիշիր, Սոսե Մայրիկն էլ է աղջիկ եղել…Ընդհանրապես ամեն բանի որոշողը բնությունն է: Բնության համար չլուծվող հարց չկա: Եթե մի հարցի լուծում էլ դու չես տեսնում, ուրեմն մի օր բնությունն ինքը կլուծի ու կբերի կտա քեզ»,- ասում է պապը:

«Չգիտեմ ոնց էր ստացվում, բայց թաղում, որ պիտի, օրինակ, ֆուտբոլ խաղայինք, Կարոտը միշտ թույլերին էր վերցնում ու միշտ հաղթում էր ուժեղների թիմին»

Ղուկասը երկու տարով է փոքր Կարոտից: Նրանք ունեն նաև երկու քույր:

«Չնայած այդ փոքր տարիքային տարբերությանը՝ իմ ու իրա միջև, նենց հարգանք կար: Եթե անգամ մտնեի մեր բարեկամներից մեկի տուն ու նա նստած լիներ՝ ես էլ չէի մնում, դուրս էի գալիս»,- պատմում է Կարոտի եղբայրն ու հիշում, որ ինքն էլ էր Արցախյան ազատամարտի տարիներին ցանկանում մեկնել ճակատ, բայց՝ Կարոտի ընկերները թույլ չեն տվել.

«Հատկապես Կարոտի անհայտ կորելուց հետո, Ղուկասն ասեց՝ ես էլ եմ գնում»,- պատմում է Հովհաննես հայրիկը,- «ասի՝ ո՞նց ես գնում, բա էս տան սյո՞ւնը...»:


Կորոտի հայրն ու եղբայրը նրա տան դիմաց

«Գիտեք, մենք՝ սասունցիներս, փոքր տարիքից, ծնողներից, տատիկ-պապիկներից լսել ենք ջարդ, գաղթ, Սասուն, հերոսներ, Գևոր Չաուշ: Էն ժամանակ մեր տան մեջ, որ երգ էր երգվում Գևորգ Չաուշի մասին, կամաց էր արվում, որովհետև դրա համար կարող էին բռնեին, արգելված բան էր: Մեր մեջ սերմանվել ա, թե մենք ով ենք, ով ա սասունցին, որտեղից եկել ու ուր ա հասել: Մեր արյան գեներով եկել ա: Կարոտը կռիվ չգնալ՝ ուղղակի չէր կարող: Գիտեինք՝ կանգնեցնել անիմաստ ա: Ես էլ էի ուզում հետը գնայի: Հետո՝ որոշում կայացվեց, որ մի տնից մի տղա է գնալու միայն, իսկ միակ տղերքին՝ ընդհանրապես ճակատ չեն տանելու»,- պատմում է Ղուկասն ու շարունակում.

«Էն ժամանակ թակ տղերքը գալիս, Կարոտին ասում էին՝ տար հետդ, ասում էր՝ գնա Պետոյին ասա, Պետոն էլ ասում էր՝ գնա Կարոտին ասա, ու այդպես շատ քիչ ընտանիքներից միակ տղերքին վերցրեցին: Դե պատերազմ էր... Ամեն բան էլ կարար լիներ»:

Այսօր Կարոտի եղբայրը 3 որդի ու մեկ դուստր ունի: Որդիներից մեկը՝ Մովսեսը, ծառայում է ՀՀ Զինված ուժերում.

«Ասում են՝ Մոսին Կարոտի շարժուձևն ունի, նման է: Գիտեք՝ մեր փոքր տարիքից մի բան է ինձ մոտ տպավորվել: Երբ, օրինակ, թաղում պետք է ֆուտբոլ խաղայինք ու թմերի էինք բաժանվում, Կարոտն իր մոտ միշտ վերցնում էր թույլ խաղացողներին, ու չեմ հասկանում ոնց էր ստացվում, ոնց էր կազմակերպում, բայց իր այդ թույլ թիմը միշտ մեզ հաղթում էր»,- պատմում է Կարոտի եղբայրն ու ավելացնում՝ Կարոտը միշտ առաջինն էր՝ թե՛ սովորելու մեջ, թե՛ սպորտի, թե՛ քաջության...



«Կամանդիրներ կային՝ գոռոզ էին, իսկ Կարոտը կարար բոլորին նստացներ ու զինվորներին հերթով իր ձեռքով թեյ տար»

Կարոտի մարտական ընկերներից Պռոշյանցի Դանիելը հիշում է՝ պատերազմ գնալուց առաջ Կարոտը տանը վերանորոգում էր անում.

«Ինքը, դեռ 25, 26 տարեկան էր, Պռոշյանի ջոկատի կամանդիրը: Ես՝ 17 տարեկան հազիվ լինեի: Եկա ասեցի՝ Կարոտ, Ղարաբաղ եմ գնում, ասեց՝ ո՞ւմ հետ, արի էս տան սենյակը կիսենք վերջացնենք, սկսել եմ արդեն, հետո միասին կգնանք: Մի քանի տախտակ պոկեցինք-մեխեցինք հետո տենց էլ գնացինք, ու կիսատ մնաց...»,- հիշում է Դանիելն ու ավելացնում.

«Կամանդիրներ կային՝ գոռոզ էին, իսկ Կարոտը կարար բոլորին նստացներ ու զինվորներին հերթով իր ձեռքով թեյ տար: Ամանները լվանում էր, օրինակ էր ծառայում տղերքին: Ցույց էր տալիս, որ իր կերած ամանն իր հետևից լվանալն ամոթ բան չէ: Ինչ հրաման տալիս էր՝ հանդարտ, ժպտալով: Ինքն էնքան լավ բան էր տալիս զինվորին կռվին զուգահեռ: Էնքան յուրահատուկ էր իր ամեն ինչը՝ անունից սկսած...»:

Հովհաննես հայրիկին հարցնում եմ՝ ինչո՞ւ որոշեց որդուն Կարոտ անվանել, պատասխանում է՝ եղբորս որոշումն էր, հայրենադարձության տարիներն էին, հայրենիքի հանդեպ կարոտ կար.

«Ես ուզում էի անունը Ժիրո դնեի: Հալեպում վարպետ կար, Ժիրո անունով աշխույժ աշակերտ ուներ: Այդպես էլ գլուխս էր մտել: Հետո Կարոտ դրեցինք, Կարոտ Մկրտչյան Հովհաննեսի...»

«Չէ՝ մենք մի օր մեր հող պիտի թուրքի ձեռքից վերցնենք: Պատանք կարելը ժամանակ է պահանջում, բայց՝ թուրքի պատանք մեր տղերքի ձեռքով վաղ թե ուշ կկարվի»,- ասում է Հովհաննես հայրիկն ու ավելացնում է` հիմա համեմատաբար խաղաղ է ու Աստված թող այս խաղաղությունը շատ չհամարի...

Իսկ այդ ընթացքում սենյակի պատից կախված մեծ նկարից բոլորիս նայում է Կարոտն՝ իր բարի ու հանդարտ ժպիտով: Նայում է եղբոր, եղբոր որդիների ու հոր աչքերով:



ՀԳ. Այսօր Կարոտ Մկրտչյանի ծննդյան օրն է: Հերոսը դարձավ 50 տարեկան:

Նախորդող հրապարակում՝ Տղերքը. Պետոն. Զինվորի առջևից գնացողն ու հզոր ժպիտով հրամանատարը
 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17/05/2024 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը 17/05/2024 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր 17/05/2024 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան 17/05/2024 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան 17/05/2024 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 17/05/2024 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 17/05/2024 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից 17/05/2024 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին 17/05/2024 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները 17/05/2024 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան 17/05/2024 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան 17/05/2024 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան 17/05/2024 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ 17/05/2024 14:23 Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի 17/05/2024 14:17 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին 17/05/2024 14:09 Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին 17/05/2024 14:07 Ցավում եմ տեղի ունեցածի համար, իսկ «Հայաստան» խմբակցությունը լքելու մտադրություն չունեմ. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին (Armlur.am) 17/05/2024 14:05 Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ 17/05/2024 13:55 Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը. Պետրոսյան (Տեսանյութ) 17/05/2024 13:41 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 17/05/2024 13:31 Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ 17/05/2024 13:21 Միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ 17/05/2024 13:18 Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն 17/05/2024 13:11 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 20-ին և 21-ին 17/05/2024 13:03 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին 17/05/2024 12:58 Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին (Տեսանյութ) 17/05/2024 12:48 Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը․ Լուսանկար (Տեսանյութ) 17/05/2024 12:29 30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (Տեսանյութ) 17/05/2024 12:18 Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան 17/05/2024 12:13 Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան 17/05/2024 12:09 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը 17/05/2024 12:04 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին 17/05/2024 11:55 Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի դպրոցում 17/05/2024 11:53 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 17/05/2024 11:42 Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը 17/05/2024 11:38 ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը 17/05/2024 11:35 «Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» 17/05/2024 11:20 «․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրել 17/05/2024 11:06 Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան 17/05/2024 10:59 Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն 17/05/2024 10:54 Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը 17/05/2024 10:48 Վթար՝ Մյասնիկյան պողոտայում 17/05/2024 10:46 Կիրանց գյուղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերն են փակել, միջպետական ճանապարհը՝ բնակիչները 17/05/2024 10:40 Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված 17/05/2024 10:37 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (Տեսանյութ) 17/05/2024 10:34 Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ 17/05/2024 10:28 Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներն արգելափակվել էին անձրևաջրի մեջ 17/05/2024 10:18 Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում ու որոշումներում. Դավիթ Անանյան 17/05/2024 10:14 Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում 17/05/2024 10:05 «Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․գործն արդեն ԲԴԽ-ում է 17/05/2024 10:03 «Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին 17/05/2024 10:02 «Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել 17/05/2024 09:54 «Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ» 17/05/2024 09:53 «Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով 17/05/2024 09:46 «Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել 17/05/2024 09:45 «Ժողովուրդ». Ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 17/05/2024 09:43 «Հրապարակ». Փաշինյանի պատգամավոր աներձագը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին 17/05/2024 09:36 «Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է 16/05/2024 22:53 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 16/05/2024 22:41 Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին 16/05/2024 22:29 Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից 16/05/2024 22:15 Զելենսկին հայտարարել է՝ Խարկովի ուղղությամբ «իրավիճակը չափազանց բարդ է» 16/05/2024 22:00 Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ» 16/05/2024 21:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը կարևորել են Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը 16/05/2024 21:37 Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը կմտնի ինտենսիվ փուլ 16/05/2024 21:20 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ․ Բագրատ Սրբազան 16/05/2024 21:06 Ինձ անընդհատ ասում են՝ «նախկիններ», «ներկաներ»․ Լսեք, մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան