Տղերքը. Պետոն. Զինվորի առջևից գնացողն ու հզոր ժպիտով հրամանատարը

12/02/2014 21:00

Տղերքը. Պետոն. Զինվորի առջևից գնացողն ու հզոր ժպիտով հրամանատարը


Aysor.am-ը սկսում է իր նոր` «Տղերքը» հեղինակային շարքը, որի ընթացքում կպատմենք  ազատամարտի, ազատամարտիկների, նրանց ընտանիքների մասին: Կներկայացնենք տղերքի մասին դեռ չպատմած պատմություններ:

Շարքի առաջին հերոսը հրամանատար Պետրոս Ղևոնդյանն է՝ Պետոն (ծնվել է 1964թ. հունվարի 30-ին, զոհվել՝ 1994 թ. փետրվարի 14-ին: Մասնակցել է Նոյեմբերյանի, Շամշադինի, Շահումյանի, Քարվաճառի և մի շարք այլ շրջանների ազատագրական մարտերին: Եղել է Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարը): 

Տղերքը. Պետոն


 
«Տղե'րք, հիշու՞մ եք, որ փոքր էինք...»

Հրամանատար Պետոյի տուն գնում եմ նրա երկու մարտական ընկերների՝ Հրաչի և Դանիելի հետ: Ճանապարհին պատմում են՝ սա Կարոտի տունը, սա Հրաչի, սա բոյով Արմենենց... Պռոշյանում գրեթե ամեն տուն իր հերոսն ունի ու ոչ մի տան հերոս ուրիշինը չէ:

Պետոյենց տան մոտ մեզ դիմավորում է նրա ավագ եղբոր՝ Գագիկ Ղևոնդյանի որդին՝ Վարդանը: Գիտեմ՝ Վարդանը 14 տարեկանում հոր ու հորեղբոր հետ Արցախ է մեկնել, երբ հարցնում եմ՝ համեստորեն սկսում է այլ բան պատմել ու ցույց է տալիս բակում կայանված հին «Մոսկվիչը».

«Այ սա նկարի, պատերազմով անցած, Արցախ գնալ-գալու «Մոսկվիչ» էր...»,- ասում է:


Ձախից՝ Պետոյի մարտական ընկեր Հրաչը և Պետոյի եղբորորդի՝ Վարդանը:


Վարդանը՝ Պետոյի տան դիմաց

Տան մոտ Պետոյի մարտական ընկեր Հրաչը մի պահ կանգնում է ու ծիծաղելով պտտվում մեր կողմ.

«Տղե'րք, հիշու՞մ եք, որ փոքր էինք, Պետոյենցն էն հին, կանաչ, ցածր դարպասն էր, մի օր վազելով եկա իրանց տուն, գլուխս տվեցի էդ դարպասին: Մինչև ինձ հետ բերեցին, կապկպեցին, արյունը մաքրեցին հորքուրիդ հոգին դուրս եկավ Վարդա'ն»,- ասում է Հրաչն ու նրան ընդհատելով Դանիելը Պետոյենց տան հետ կապված իր պատմությունն է հիշում.

«Ես էլ էն եմ հիշում, որ Ղարաբաղի տարիներին այ ընդեղ մի հատ թթի ծառ կար: Դե ես ու Հրաչը Պետոյից, Կարոտից փոքր էինք տարիքով, իրանք 25-26 տարեկան էին, մենք՝ 17-18: Ամեն ձև համոզում էինք, որ մեզ էլ տանեն հետները: Ղարաբաղ գնալը ոնց որ վարակ լիներ, ասում էինք՝ ո՞նց մեր ընկերներն ընդեղ լինեն, մենք՝ ստե՞ղ: Վերջը մի անգամ մի կերպ համոզեցի: Պետոն ասեց՝ վաղը կգնանք Ղարաբաղ, առավոտը 10-ին եղի մեր տան դիմաց, հաստատ կգնանք: Դե ես էլ սաղ գիշեր չքնեցի: Առավոտը վեցն էր, դեռ նորմալ լույսը չբացվաց, եկա նստեցի էդ թթի ծառի տակ ու սկսեցի սպասել: Մի երկու ժամ անցավ, Պետոն տեսավ ինձ պատուհանից, գոռաց՝ այ տղա, էս ժամին ի՞նչ գործ ունես ստեղ: Ասեցի՝ վեցից եմ եկել, որ չխաբեք ու շուտ, առանց ինձ գնաք Ղարաբաղ...»:
 
«Երբ հարցնում էինք` ի՞նչ կա, Պետո', ասում էր` դե կռիվ ա էլի պապ...»

Ներս ենք մտնում: Փոքրիկ այգի է ու դեպի տուն տանող աստիճաններ:

Տանը Պետոյի քույրն է՝ տիկին Անահիտն ու հայրը՝ Արշալույս հայրիկը: Առաջինը, որ նկատում եմ՝ պատից կախված մեծ եռագույնն է, կողքին՝ Հայաստանի և Արցախի քարտեզը:


Պետոյի հայրը՝ Արշալույս Ղևոնդյանը

«Ինչպե՞ս եք»,- հարցնում եմ Արշալույս հայրիկին:
«87 տարեկան եմ, ինչպե՞ս պիտի լինեմ: Էն ժամանակ ջահել էինք...»,- պատասխանում է Պետոյի հայրը. փորձում եմ տեղափոխվել «էն ժամանակ»:

«Կռվի տարիները հիշու՞մ եք»,- հարցնում եմ:

«Հիշում եմ, որ կռիվ կար: Երեխեքը գնացել էին ընդեղ: Ինչ եղել՝ ընդեղ ա եղել: Ինչ արել՝ իրանք են արել, ես ի՞նչ պատմեմ»,- պատասխանում է ու շարունակում.

«Որ տնից գնաց Պետոն... Ով ինչ ուզում ա թող ասի, հա` հայրենիքի պաշտպաններն են, գնացել են, շատ լավ են արել, բայց որ ասեմ ծնողներն ուրախ-ուրախ են ճանապարհել` չէ: Միաժամանակ չէինք էլ արգելում: Իրանք ընկերներով ստեղ մի քանի օր հավաքվում էին, գնում գալիս էին, ինչ-որ բաներ էին խոսում: Մի օր էլ ուշ ժամ էր, եկավ տուն, մենք արդեն պառկած էինք: Ասեց` գնում եմ: Ասեցի` չեմ ուզում գնաս, բայց որ գնում ես` քեզ հաջողություն... Հարցրի՝ ինչո՞վ եք գնում, Պետո: Ասեց` զենք կգտնենք, կգնանք: Հետո էլ երբեք ոչինչ չէր պատմում կռվի մասին: Երբ էլ կասեինք` ի՞նչ կա, Պետո', կասեր` դե կռիվ ա էլի պապ...»,- հիշում է Արշալույս հայրիկը, նայում Պետոյի մարտական ընկերներին ու բոլորը լռում են:

«Գիտե՞ք, ամեն անգամ երբ հարցազրույցների ժամանակ մեզ հարցնում են՝ ինչպե՞ս Պետոն գնաց Արցախ, դժվարանում ենք պատասխանել, որովհետև նախ Պետոն սկզբում Արցախ չի գնացել: Գնացել է Նոյեմբերյանի, Շամշադինի շրջանի սահմանամերձ գյուղեր ու մասնակցել դրանց ինքնապաշտպանությանը»,- զրույցին միջամտում է Պետոյի եղբորորդին՝ Վարդանն, ու շարունակում.

«Հիմա քիչ է նշվում, բայց մեր ազատամարտի առաջին հաղթական մարտերը հենց Շամշադինի գյուղերում էին, որից հետո նոր Պետոն գնաց Արցախ»:

Պետոյի քույրը՝ տիկին Անահիտն էլ ավելացնում է, որ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «Ինչպե՞ս Ղևոնդյանների ընտանիքը մասնակցեց ազատամարտին, որովհետև Պետոյից բացի Արցախ էին գնացել նաև նրա ավագ եղբայրն ու Վարդանը, անգամ Պետոյի տատիկն է իր ներդրումն ունեցել հաղթանակում...»:


Պետոյի եղբորորդին՝ Վարդանն իր աղջկա հետ

«Ինչպե՞ս Ղևոնդյանների ընտանիքը մասնակցեց ազատամարտին»

«Գիտե՞ք՝ ինձ թվում է մարդն ուղղակի չի կարող իմանալ, որ` ըհը, այնտեղ կռիվ է ու վեր կենա գնա»,- ասում է տիկին Անահիտն ու նշում է՝ ամեն մեկը պիտի անցնի իր ճանապարհը:

Ղևոնդյանների ընտանիքի ճանապարհը սկսվում էր վանեցի հորեղբորից, ով փոքր տարիքից Պետոյին ու նրա քույր-եղբայրներին պատմում էր ֆիդայինների պայքարի մասին պատմություններ.

«Հիշում եմ` երեխաներ էիք, մեր հասակակիցները դրսում խաղում էին, իսկ մենք հորեղբորս առջև ծնկած լսում էին, թե էս ինչ է պատմում մեզ: Հաջորդ սերունդը` եղբորս երեխաներին, Վարդանենց, որ պիտի քնացնեի` նույնն էր: Պատմում էի Սասունցի Դավիթն ու հետո զգում էի, որ օրինակ Վարդանը չափից շատ էր վառվում այդ գաղափարներով: Անգամ մի պահ վախենում էի, որ այդքան փոքր տարիքում պայքարի գաղափարով այդպես շատ է ոգևորվում»,- պատմում է տիկին Անահիտն ու վերադառնում Արցախյան ազատամարտի օրեր.

«Պիտի ասեմ, որ առաջինը տնից Արցախ գնաց ոչ թե Պետոն, այլ նրա ավագ եղբայրը՝ Գագիկ Ղևոնդյանը, Վարդանի հայրը, ով Արցախում նաև բազմաթիվ նկարահանումներ է կատարել: Հիմա ինքն արտերկրում է: Այ Պռոշյանից դուրս եկած առաջին ջոկատը եղել է Գագիկի և Կարոտի գլխավորությամբ: Լավ հիշում եմ, որ Պետոն մոտեցավ ինձ առանձին ասեց` մի' թող, որ Գագիկը գնա` ես կգնամ: Գագիկն այդ ժամանակ ամուսնացած էր, երեք երեխա ուներ: Ասեցի` Պետ, ո՞նց կլինի տենց: Ասեց` ես կգնամ համ իմ փոխարեն կկռվեմ, համ էլ` ախպորդ: Բայց Գագիկն էլ գնաց, Պետոն էլ: Հետո՝ Վարդանն էլ միացավ նրանց»,- ասում է տիկին Անահիտն ու ավելացնում.

«Անգամ մեր 90 տարեկան տատն էր մասնակցում տղաների գործերին: Բոլորը գիտեին, եթե կարևոր բան է պետք ի պահ տալ, ուրեմն միանգամից վստահում էին Պետոյի տատիկին: Մի անգամ դեպք եղավ, Պետոն իր մարտական ընկերենրից մեկին ուղարկել էր, որ մեր տնից, իր սենյակից մի քանի բան վերցնի: Տղան եկավ, որ տատիցս Պետոյի սենյակի բանալին վերցնի, ասեց՝ տատ ջան, ինձ Պետոն ա ուղարկել: Տատին էլ, թե՝ լավ է, որ քեզ Պետոն է ուղարկել, բայց դու Պետոն չես, իսկ բանալին իրենից եմ ստացել, միայն իրեն էլ կտամ: Այդպես էլ չտվեց...»,- ու ծիծաղում ենք բոլորը...


Պետոյի անձնական իրերն, այդ թվում՝ հայտնի գլխարկը

Վարդանից հարցնում եմ՝ ինքն ինչպե՞ս գնաց պատերազմ.

«14, 15 տարեկան էի»,- սկսում է նա ու ես մի րոպեով դադարում եմ լսել շարունակությունն ուղղակի անընդհատ մտածելով նրա նշած տարիքի մասին:

«Պետոյին խնդրեցի, որ ինձ էլ հետը տանի: Ասեց հետս չեմ տանի՝ մեքենա կա մոտ օրերին, կասեմ, դրանով կգաս: 1992թ. էր՝ հունիս, հուլիս ամիսները. գնացի: Շուշիում արդեն կազմավորված առանձնակի գումարտակը, որի փոխհրամանատարն էր Պետոն, վարժանքներ էր անցկացնում նոր եկած տղերքի համար: Դե ես էլ սկսեցի մասնակցել վարժանքներին: Պիտի ասեմ, որ այս գումարտակի առավելությունն էլ հենց նրանում էր, որ երբեք անփորձ մարդուն չէին ուղարկու մարտի դաշտ: Կարող է վարժանքները մեկ ամիս տևեին, կարող է՝ երեք, բայց քանի դեռ մարդը լիովին պատրաստ չէր՝ նրան մարտի չէին ուղարկում: Պատերազմ էր, մենք էլ կարելի է ասել, ազարտ էինք ընկել էդ պատերազմում...»,- պատմում է Վարդանն, ով կռվից հետո էլ շարունակել է իր ծառայությունը մի շարք զորամասերում ու հիմա պահեստազորի մայոր է:

«Ինչ կռիվ եղել ա, Պետոն առաջինը, զինվորի հետ գրավել ա պոստը, մի քանի ժամ պահել ա, նոր իջել ա թիկունք: Ինքը ուրիշ հրամանատարների նման վիլիսից երբեք հրամաններ չէր տալիս»

Պետոն երբեք չի սիրել իր հետ մարդ տանել պատերազմ՝ հիշում է Դանիելը.

«Այնպես էր ստացվել, որ առաջին անգամներն, ում տարավ՝ զոհվեցին… Դրանից հետո ասում էր տեղս գիտեք, թե ուզում եք՝ եկեք, բայց ես չեմ տանելու»,- պատմում է Դանիելն ու շարունակում, որ Պետոն միշտ բոլոր մարտերի ժամանակ առաջին գծում էր.

«Ինչ կռիվ եղել ա, ինքն առաջինը, զինվորի հետ գրավել ա պոստը, մի քանի ժամ պահել ա, նոր իջել ա թիկունք: Սա էր Պետոն: Ինքը կյանքում ուրիշ հրամանատարներին նման վիլիսից ռացիայով գործողություն չէր ղեկավարում: Մարդիկ կային՝ նստում էին Ստեփանակերտում կամ Շուշիում ու կապ էին տալիս` խոխա խփի սրան, դու էս վերցրա, դու` էն: Բայց Պետոն միշտ զինվորի հետ էր ու միշտ ինքն էր առաջինը գնում, նոր` հետևից տանում զինվորին»:



Ազատամարտիկը հիշում է, որ մի պահ իրենց գումարտակը կիսվել էր՝ մի կեսը Լաչինի կողմում է մնացել, մյուսը՝ Սրխավենդում. «Մենք Սրխավենդում էինք, մեկ էլ մի օր Պետոն եկավ, թե՝ Դանիել գնացինք, բայեվոյ ենք գնում: Նստեցինք վիլիս, տեսնեմ՝ դեպի Լաչին ա քշում: Ասում եմ` Պետո, էս կարո՞ղ ա տուն ենք գնում: Պատասխանում ա` չէ, գնում ենք Լաչինի թևին օգնություն, նեղն են տղերքը: Ո՞նց Պետո, երկուսո՞վ օգնություն` զարմացած հարցրի ես. այ սենց էր ինքը…»:

«Դանիել, հիշու՞մ ես, որ այդ օրերին քեզ ուղարկել էին Պռոշյան լուր բերելու»,- զրույցին միջամտում է տիկին Անահիտը.

«Ուրեմն 1992 թ.-ն էր: Կարոտի դեպքն արդեն եղել էր…Պետոն էլ այդ օրերին մնացել էր շրջափակման մեջ: Դանիելը տղաներից տարիքով փոքրն էր՝ հազիվ 18 տարեկան, ուղարկել էին տուն, թե գնա Պռոշյան, մարդկանց հանգստացրու: Դանիելը եկավ, այ հենց այս դուռը բացեց ու արագ-արագ ասեց` Անահիտ, ոչ մեկին ոչ մի բան չի եղել, բոլորը ողջ են ու ամեն բան լավ է: Ու դա ասեց նենց առոգանությամբ, որ միանգամից հասկացա՝ հաստատ մի բան եղել է: Հիշեցի՞ր, Դանիել»,- հարցնում է Պետոյի քույրը:

«Հա…»,- պատասխանում է Դանիելը,- «էդ օրը Կարոտենց տուն էլ գնացի… Հովհաննես հայրիկը մինչև հիմա ինձանից նեղացած ա, որ ճիշտը չասեցի իրան»:

«Մեկ էլ մի բան եմ հիշում»,- շարունակում է Դանիելը,- «1994-95 թվականներն էր, արդեն զինադադար էր: Մի օր էս ճանապարհին կուռտկով, սենց թրաշով նստած էի մեր մարտական ընկերներից բոյով Արմենի եղբոր հետ: Մեկ էլ տեսնենք խնձորանոցներից Արշալույս հոպարն ու Պետոյի մայրն են գալիս: Հիշու՞մ ես Արշալույս հոպար, սենց ինձ տեսաք, երկար նայեցիք, մեկ էլ տեսնենք արցունք ա գալիս ձեր աչքերից: Բոյով Արմենի ախպերն ասեց` Դանիել, երևի Պետոյին են նմանացրել կողքից: Եկաք, փաթաթվեցիք, լաց եղանք…»:

«Հիմա էլ կլինեն սենց տղերք. Ամեն ժամանակն իր հերոսներն ունի»

«Ասեցին, որ Պետոն չէր սիրում հետը մարդ տանել պատերազմ, մի բան պատմեմ դրա հետ կապված»,- ասում է Վարդան Ղևոնդյանն ու հիշում հորեղբոր մտերիմ ընկերներից մեկին՝ Ալիկին.

«Ալիկը լրիվ այլ պատմություն էր: Իր մասին հիմա գրեթե ոչ մեկ չգիտի, բայց ուրիշ կերպար էր: Հերթական անգամ Պետոն պիտի գնար Ղարաբաղ: Անընդհատ ասում էր, շուտ արեք, քանի Ալիկը չի եկել, հետս տանող չեմ… ու մեկ էլ Ալիկը եկավ: Բաց գույնի շապիկով, նույն գույնի տաբատով ու կոշիկներով, ասեց` էս առանց ինձ էիք ուզու՞մ գնալ: Պետոն ջղայնացավ, ասեց` Ալիկ, հարմար շոր էլ չկա հագդ: Ալիկը պատասխանեց` ոչինչ ես կգտնեմ ու եկավ Պետոյի շորերից հագուստ ընտրեց, իր սպիտակ շապիկն ու տաբատը կախեց եղբորս սենյակում ու գնացին: Դա Ալիկի միակ գնալը եղավ… Ու երբ արդեն պետք է տանեինք մեր տանը մնացած նրա հագուստը հանձնեինք ընտանիքին, մորը, գիտե՞ք ինչ դուրս եկավ նրա այս սպիտակ վերնաշապիկի գրպանից` իր անունով Միացյալ Նահանգների հաստատած վիզա…»,- բոլորս լռում ենք:

Ամեն մեկս արդեն իր մտածելիքն ունի: Դանիելը, Հրաչն ու Վարդանը երևի հիշում են ընկերներին, ընկերներով՝ պատերազմը: Տիկին Անահիտը՝ եղբորը, եղբայր դարձած մյուս տղերքին, Արշալույս հայրիկն էլ…զարմանալիորեն գուշակում է իմ մտածածը.

«Հիմա էլ կլինեն սենց տղերք»,- կամաց, աչքերիս մեջ նայելով ասում է.
«Ամեն ժամանակն իր հերոսներն ունի»:



Բացվում է տան դուռն ու դասից վերադառնում են Պետոյի եղբորորդու՝ Վարդանի երեխաները, կնոջ հետ: Տունը միանգամից լցվում է ստացած գնահատականների, խաղերի ու մանկական ամենասիրուն երջանկության մասին խոսակցություններով: Փոքրիկ Պետրոս Ղևոնդյանը, ինչպես նրան տանը կոչում են՝ Պետոն, վազում տեղավորվում է Արշալույս հայրիկի թևի տակ:
Պապը ժպտում է:

Ինչքան նման են պապի ու Պետոյի ժպիտները՝ մտածում եմ: Ինչքան հզոր ժպիտներ են:


Պետոյի եղբորորդու՝ Վադրանի տղան, Պետրոս Ղևոնդյան կրտսերը

Լուսանկարները՝ Aysor.am-ի, ինչպես նաև՝ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանից և Ղևոնդյանների ընտանեկան արխիվից:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:07 Հետքայլի տեղ չունենք. ի՞նչ է՝ նստենք, նայենք, թե ինչպես է մի խելագար մեր երկիրը կործանո՞ւմ. Զոհված զինվորի մայր Այսօր, 12:02 Իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. Ավինյան Այսօր, 11:56 Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 11:53 Մենկարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Այսօր, 11:50 LIVE. Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Այսօր, 11:46 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 11:41 Կիրանցի բնակիչները սպասում են՝ չափագրողները հասնեն իրենց՝ Խաչյալի բարձnւնք, ճանապարհները դեռևս փակ են Այսօր, 11:39 ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն ԱԺ-ի նիստի ժամանակ անգործությունից դրդված՝ թղթե ինքնաթիռ է պատրաստում (Տեսանյութ) Այսօր, 11:30 Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին (Տեսանյութ) Այսօր, 11:26 Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական Այսօր, 11:22 ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան Այսօր, 11:17 Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին Այսօր, 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան Այսօր, 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին Այսօր, 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Այսօր, 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան Այսօր, 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան Այսօր, 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա Այսօր, 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ Այսօր, 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան Այսօր, 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային Այսօր, 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան Այսօր, 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:57 Լարսը բաց է Այսօր, 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Այսօր, 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Այսօր, 09:41 Lույս չի լինի 05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) 05/05/2024 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 05/05/2024 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը 05/05/2024 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) 05/05/2024 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան 05/05/2024 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան 05/05/2024 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) 05/05/2024 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) 05/05/2024 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) 05/05/2024 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան 05/05/2024 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) 05/05/2024 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ 05/05/2024 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի 05/05/2024 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների