.jpg)
Սոչի 2014. հայտնի են կերլինգի մրցաշարի եզրափակչի մասնակիցները
Հայտնի են Սոչիի օլիմպիական խաղերի կերլինգի կանանց մրցաշարի եզրափակչի մասնակիցները: Վճռորոշ խաղում ոսկե մեդալի համար կպայքարեն Շվեդիայի և Կանադայի թիմերը:
Կիսաեզրափակիչ խաղում շվեդուհիներին հաջողվել է 7:5 հաշվով պարտության մատնել Շվեյցարիային, իսկ Կանադան 6:4 հաշվով առավելության է հասել Անգլիայի ընտրանու նկատմամբ:
Եզրափակիչ հանդիպումը, ինչպես նաև բրոնզե մեդալի համար խաղը կկայանա վաղը` փետրվարի 20-ին:
Հիշեցնենք, որ 2010 թ. Վանկուվերի օլիմպիադայիեզրափակչում կրկին հանդիպել էին Շվեդիայի և Կանադայի ընտրանիները: Այդ ժամանակ հաղթանակ էին տոնել Եվրոպայի ներկայացուցիչները: