«Խոսակցություններ են. Վարչապետի անվստահությանը հարցը չի քննարկվի ԱԺ-ում»
19/02/2014 13:56

«Խոսակցություններ են. Վարչապետի անվստահությանը հարցը չի քննարկվի ԱԺ-ում»

Այն, որ վարչապետի և կառավարության անվստահության հարցն ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների կողմից չի ներկայացվի և չի ներառվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ, դեռ խոսակցություններ են: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Պատգամավորը պարզաբանեց, որ որոշակիություն դեռ չկա, թե որ հարցերն ինչ հերթականությամբ կդրվեն: Լ. Սարգսյանն ասաց, որ այդ ամենը կհստակեցվի իրենց խմբակցության նիստից և քննարկումնեչից հետո, որը կլինի վաղը:

Լ. Սարգսյանը նաև նշեց, որ իրենք կքննարկեն Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել կառավարությանը, և խորհրդարանի առաջիկա նիստում, ինչպես ավելի վաղ հայտարարել էին ուժերի ներկայացուցիչները, պատրաստվում էին օրակարգ մտցնել կառավարության անվստահության հարցը:

Նախորդող հրապարակում` Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քննարկումն ավարտվեց

«Խոսակցություններ են. Վարչապետի անվստահությանը հարցը չի քննարկվի ԱԺ-ում»