Ջրատարում տղամարդու դի է հայտնաբերվել
19/02/2014 20:21

Ջրատարում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր` ժամը 18.30-ին, ԱԻՆ  տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 20 շենքին հարակից ջրատարում հայտնաբերվել է դի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել 1934 թ. ծնված Պ.Ս.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: 

Ջրատարում տղամարդու դի է հայտնաբերվել