Պելլեգրինի. «Նոու Կամպում» կձգտենք շտկել իրավիճակը»
19/02/2014 20:37

Պելլեգրինի. «Նոու Կամպում» կձգտենք շտկել իրավիճակը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին «Բարսելոնից» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կրած պարտության (0:2) գլխավոր մեղավոր է համարում մրցավար Յոնաս Էրիկսոնին:

«Իհարկե, ես դժգոհ եմ մրցավարի աշխատանքից: Եվ բանը միայն 11 մետրանոցի ու ֆուտբոլիստին հեռացնելու մեջ չէ: Ողջ խաղի ընթացքում զգացվում էր Յոնաս Էրիկսոնի համակրանքը թիմերից մեկի նկատմամբ,- հայտարարել է Պելլեգրինին:- Հենց մրցավարը կոտրեց մեր խաղը: Ակնհայտ էր, որ Բուսկետսը Նավասի հետ պայքարում խախտեց կանոնները, իսկ մրցավարը չսուլեց, չնայած 3 մետր հեռավորության վրա էր: Դժվար է հաղթել «Բարսելոնին», երբ նաև մրցավարն է քո դեմ:

«Նոու Կամպում» կձգտենք շտկել իրավիճակը: Մենք կարողացանք հաղթել Մյունխենում: Ինչո՞ւ նույն բանը չպետք է անենք Կատալոնիայում»:
 

Պելլեգրինի. «Նոու Կամպում» կձգտենք շտկել իրավիճակը»