Դանակահարությունը ընդհանուր լեզու չգտնելու հետևանք է եղել (Տեսանյութ)
19/02/2014 19:30

Դանակահարությունը ընդհանուր լեզու չգտնելու հետևանք է եղել (Տեսանյութ)

Փետրվարի 17-ին, ժամը 11.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկատեղի շրջանի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Հովհաննես Գ.-ն և հայտնել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածում ոմն Հովսեփ դանակով հարվածել է իրեն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նույն օրը Հովհաննես Գ.-ն ոստիկաններին հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ի սահմաններում իր ծանոթ Հովսեփը դանակով հարվածել է իր գոտկատեղի աջ հատվածին` պատճառելով վնասվածք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հովսեփը 1993 թ. ծնված Հովսեփ Ս.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 

 

Դանակահարությունը ընդհանուր լեզու չգտնելու հետևանք է եղել (Տեսանյութ)