Ռուսաստանի հոկեյի հավաքականը հրաժեշտ տվեց օլիմպիադային
19/02/2014 20:12

Ռուսաստանի հոկեյի հավաքականը հրաժեշտ տվեց օլիմպիադային

Սոչիի օլիմպիական խաղերում իր մրցելույթներն ավարտեց Ռուսաստանի հոկեյի հավաքականը, որը քառորդ եզրափակչում չկարողացավ հաղթահարել Ֆինլանդիայի ընտրանու արգելքը:

Ռուսներն այս խաղում ֆավորիտ էին համարվում, սակայն նրանք այդպես էլ չկարողացան ցուցադրել այն խաղը, որն սպասում էին նրանցից: Նորվեգիայի ընտրանուն հաղթելուց հետո երկրպագուները հավատում էին, որ Ֆինլանդիային հաղթելը շատ հեշտ կլինի:

Որոշ լրատվամիջոցներ այդ խաղն անգամ համարում էին մարզում` Ռուսաստանի հավաքականի համար: Բայց, կատարվեց անսպասելին: Ֆինները հաղթեցին 3:1 հաշվով և շարունակում են պայքարը:
 

Ռուսաստանի հոկեյի հավաքականը հրաժեշտ տվեց օլիմպիադային