.jpg)
Հայ սուսերամարտիկները կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը
Սուսերամարտի պատանեկան հավաքականը մեկնում է Երուսաղեմ՝ մասնակցելու փետրվարի 22-ից մինչև մարտի 2-ն անցկացվելիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Եվրոպայի պատանեկան առաջնության տղաների ճկասուսեր մրցաձևում կպայքարի Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» սան, 2013 թ. Երևանում կայացած միջազգային մրցաշարի հաղթող Մայքլ Հովհաննիսյանը, աղջիկների խոցասուսեր մրցաձևում՝ սուսերամարտի «Քեթրին» ակումբի սան, երևանյան միջազգային մրցաշարի հաղթող Էմմա Պողոսովան, իսկ տղաների խոցաուսեր մրցաձևում՝ «Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի մարզադպրոցի սան, միջազգային մրցաշարի մրցանակակիր Էդվարդ Հովիկյանը:
Պատվիրակությունը կգլխավորի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, թիմի մարզիչն է Ավետիք Պողոսյանը: