Վարչապետն Արարատի մարզպետարանում կադրային փոփոխություններ է կատարել
19/02/2014 11:17

Վարչապետն Արարատի մարզպետարանում կադրային փոփոխություններ է կատարել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Սամվել Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Աշոտ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշոտ Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկ այլ որոշման համաձայն էլ Կառլեն Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Իլյիչ Շադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։
 

Վարչապետն Արարատի մարզպետարանում կադրային փոփոխություններ է կատարել