Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Զվիյադ Օզմանյանը
19/02/2014 21:00

Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Զվիյադ Օզմանյանը

Ռուսաստանցի իրավապահները Մոսկվայում ձերբակալել են «օրենքով գող» Զվիյադ Օզմանյանին, ով հայտնի է Զվիյադ Թբիլիսկի մականունով:

Հատուկ գործողության ընթացքում ձերբակալված Զվիյադի անձնական զննության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են 1.82 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:

Օզմանյանը վերահսկում էր հանցավոր էնթնիկ խմբավորումները, որոնք զբաղվում էին մեքենաների գողություններով և բնակարանների թալանով:

«Օրենքով գողի» նկատմամբ թմրամիջոցների անօրինական պահպանման հոդվածով քրեական գործ է հարուցվել:

31-ամյա Զվիյադը «օրենքով գող» է կնքվել 2013 թ.-ի փետրվարին՝վերջերս կյանքից հեռացած «օրենքով գող» Տիմուր Սվերդլովսկիի աջակցությամբ:
 

Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Զվիյադ Օզմանյանը