Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Նվաճված ազատություն» տոնական երեկոյին
20/02/2014 20:26

Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Նվաճված ազատություն» տոնական երեկոյին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի վերածննդի օրվա առթիվ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից կազմակերպված «Նվաճված ազատություն» տոնական երեկոյին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Նվաճված ազատություն» տոնական երեկոյին