Բյորնդալենը ռեկորդ է սահմանել
20/02/2014 19:39

Բյորնդալենը ռեկորդ է սահմանել

Նորվեգացի բիաթլոնիստ Ուլե Էյնար Բյորնդալենը ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ նոր ռեկորդ է սահմանել` դառնալով օլիմպիադաների ամենատիտղոսակիր մարզիկը:

Բյորնդալենն իր ակտիվում ունի 13 մեդալ` 8 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե: Ավելի վաղ այս ռեկորդը պատկանում էր նորվեգացու հայրենակից Բյորն Դելիին, ով ձմեռային օլիմպիական խաղերում վաստակել է 12 մեդալ` 8 ոսկե և 4 արծաթե:
 

Բյորնդալենը ռեկորդ է սահմանել