.jpg)
Սնվելուց արնաքամ լինող երեխան կոնֆետներով է ապրում. Լուսանկարներ
3-ամյա Ֆինլի Ռանսոնի օրգանիզմը ցանկացած տեսակի սնունդ որպես վիրուս է ընկալում և թույլ չի տալիս երեխային նորմալ սնվել:

Fedpost.ru-ի փոխանցմամբ՝ բժիշկները առաջին անգամ են ականատես լինում այդպիսի հիվանդության: Սնվելուց երեխայի որովայնում ներքին արյունահոսություն է սկսվում: Ֆինսլին ստիպված է օրեկան օգտագործել միայն 10 կոնֆետ, որը դարձել է նրա առօրյա դիետայի անբաժանելի մասը:

Երեխայի մայրը՝ 27-ամյա Ռիսը որպեսզի ինչ-որ կերպ բազմազանեցնի որդու սննդակարգը հալեցնում է կոնֆետները և դրանց տարբեր մուրաբաներ խառնում:

Սննդի պակասը երեխայի մոտ լրացվում է հատուկ խողովակի օգնությամբ, որով 2 ժամը մեկ հատուկ նյութեր է ներարկում փոքրիկին:

Նշվում է, որ այս պահին երեխայի ծնողները սպասում են բժիշկների վերջնական եզրակացությանը՝ պարզելու համար հիվանդության բուն պատճառը: