.jpg)
Փետրվարի 7-13-ին հայտնաբերվել է ընդամենը 34 հատ ժամկետանց հավկիթ
Սննդի անվտանգության պետական ծառայությունը փետրվարի 7-13-ը դիտարկումներ է կատարել ձվի շուկայում. 11 վաճառակետերում անհամապատասխանություններ են հայտնաբերվել: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին ՍԱՊԾ-ի լրատվական ծառայությունից:
Դիտարկումների ընթացքում հայտնաբերվել է 540 հատ թերի մակնշված և ժամկետանց հավկիթ, որոնց վաճառքը կասեցվել է:
ՍԱՊԾ-ն 34 հատ ժամկետանց հավկիթներ ոչնչացվել են, իսկ սխալ մակնշված հավկիթներից ուղարկվել է լաբորատորիա ստուգումների: Ստուգումները պարզել են, որ թերի մակնշված հավկիթները վտանգավոր չեն: