Կստեղծվի գազի կալորիականությունը ստուգող հանձնաժողով
20/02/2014 11:30

Կստեղծվի գազի կալորիականությունը ստուգող հանձնաժողով

Կստեղծվի գազի կալորիականությունը ստուգող հանձնաժողով: Այսօր կառավարությունում նման առաջարկով հանդես եկավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ վերջին շրջանում գազի կալորիականությունը մտահգություն է առաջացնում հասարակության շրջանում, թեև այդ առումով բազմաթիվ պարզաբանումներ տրվել են, սակայն դեռևս կասկածներ կան, թե արդյոք կալորիականության ցուցանիշները համապատասխանո՞ւմ են նորմային, թե՞ գազի որակը իրոք փոփոխվել է: Վարչապետը նաև շեշտեց, որ արդյունքները պետք է սպառիչ ներկայացվեն հանրությանը:

ՀԾԿՀ-ի նախագահը փոխանցեց, որ մասնագիտական եզրակացությունները պարզ, մատչելի ձևով կներկայացվեն, քանի որ և' ֆիզիկական, և' իրավաբանական անձինք դժգոհում են գազի կալորիականությունից, թեև այն և' սահմանի վրա է չափվում, և' խոշոր գազ սպառողների` Հրազդանի ՋԷԿ-ում, Արարատին ցեմենտի գործարանում և այլն, սակայն լրացուցիչ ստուգուոմներ կիրականացվեն:

Նա նաև նշեց, որ նախորդ տարի մայիսին գործարարների հետ քննարկել են խնդիրը, առաջարկվել է ձեռք բերել շարժական լաբորատորիա, սակայն մինչև հիմա քայլ չի արվել այդ ուղղությամբ:

«Շարժական լաբորատորիան 25-30 հազար դոլար է. մի մեծ բան չի»,- իր հերթին նկատեց Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը:

Նշվեց, որ նաև ֆերմերներն են բողոքում գազի կալորիականությունից, նախորդ տարի ավելի քիչ են գազ ծասխսել ջերմոցների վրա, իսկ այս տարի կրկնակի:

Որոշվեց, որ գազի կալորիականությունը ստուգող հանձաժողովը կլինի էկոնոմիկայի նախարարությունում, որի մեջ կներառվեն տարբեր գերատեսչություների, ՀԿ-ների, կառույցների, ԳԱԱ ներկայացուցիչներ: 

Կստեղծվի գազի կալորիականությունը ստուգող հանձնաժողով