Իրանի ԱԳՆ. Հույս ունենք` Ուկրաինայում տեղի կունենա ազգային համաձայնություն
20/02/2014 21:09

Իրանի ԱԳՆ. Հույս ունենք` Ուկրաինայում տեղի կունենա ազգային համաձայնություն

«Հույս ունենք, որ Ուկրաինայում տեղի կունենա ազգային համաձայնություն և վերջ կտրվի ճգնաժամին»,- այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, մասնավորապես նշել է. «Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին արտաքին միջամտությունը կարող է առկա տարաձայնություններն ավելի խորացնել և երկրի իրավիճակն ավելի վատթարացնել:

Հուսով ենք Ուկրաինայի կառավարությունն ու ընդդիմությունը կհաշտվեն և հնարավորինս շուտ տեղի կունենա ազգային համաձայնություն և ճգնաժամային վիճակին վերջ կտրվի»: 

Իրանի ԱԳՆ. Հույս ունենք` Ուկրաինայում տեղի կունենա ազգային համաձայնություն