Ինչ կլինի եթե պատմական լուսանկարները մոտնաժվեն նոր լուսանկարների հետ
20/02/2014 18:25

Ինչ կլինի եթե պատմական լուսանկարները մոտնաժվեն նոր լուսանկարների հետ

Յուրաքանչյուր վայր իր պատմությունն ունի: Այս պարզ ճշմարտությունը լուսանկարիչ Սեթ Տարասը օգտագործել է իր յուրահատուկ ֆոտոնախագծում՝ «Իմացիր, որտեղ ես կանգնած»: Լուսանկարիչը վերցրել է The History Channel-ի դոկումենտալ լուսանկարներն ու դրանք մոնտաժել նոր լուսանկարների հետ:
Ահա, թե ինչ է ստացվել:

1940 թվականին այս զույգն այստեղ այդքան հանգիստ կանգնած չէր լինի: Նրանց հետևում կանգնած կլիներ Ադոլֆ Հիտլերը:

Շան հետ հանգիստ քայլող այս երիտասարդի հետևում 1937 թվականին կործանվեց հայտնի Գինդենբուրգ դիրիժաբլը:

Այս երիտասարդ կինն ու նրա աղջիկը խխունջներ են փնտրում Saint-Laurent-sur-Mer ֆրանսիական լողափին, որտեղ 1944 թվականին ռազմական գործողությունների ժամանակ իջան ամերիկյան զորքերը:

1989 թվականին հեռախոսով խոսող մարդու հետևում բեռլինյան պատն էր, որից այն կողմ այլ իրականություն էր:


 

Ինչ կլինի եթե պատմական լուսանկարները մոտնաժվեն նոր լուսանկարների հետ