Համահայկական խաղերի օտարերկրյա մասնակիցները կազատվեն պետտուրքից
20/02/2014 14:38

Համահայկական խաղերի օտարերկրյա մասնակիցները կազատվեն պետտուրքից

Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է, որ համահայկական առաջին ձմեռային խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մարզական պատվիրակության անդամ օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:
 
Նշենք, որ Համահայկական ձմեռային առաջին խաղերը կկայանան 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը:

Համահայկական խաղերի օտարերկրյա մասնակիցները կազատվեն պետտուրքից