.jpg)
Կթողարկվի AN սերիայի անհրաժեշտ քանակությամբ ՀՀ քաղաքացու անձնագիր
Այսօր կառավարությունը լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում` ավելացրել է ՀՀ քաղաքացու AN սերիայի անձնագրի թողարկման խմբաքանակի առավելագույն սահմանաչափը` խուսափելու համար նոր`AO սերիայի անձնագրին անցում կատարելու ժամանակ հնարավոր տեխնիկական խնդիրներից:
Գործադիրը իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքը`, կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխման, տարածքային հարկային տեսչությունների քանակի կրճատման անհրաժեշտությամբ: Որոշմամբ օպտիմալացվում է հարկային մարմնի կառավարման համակարգը և հստակեցվում գործառույթների բաշխումը կառուցվածքային ստորաբաժանումների միջև: