Պաշտոնյաներն այլևս չեն կարողանա հայտարարագրերն անընթեռնելի ձեռագրով լրացնել
20/02/2014 09:45

Պաշտոնյաներն այլևս չեն կարողանա հայտարարագրերն անընթեռնելի ձեռագրով լրացնել

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է համակարգային փոփոխություններ կատարել։ Հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է որ, այս համակարգի ներդրման արդյունքում պաշտոնատար անձինք իրենց ունեցվածքի մասին փաստաթղթերը լրացնելիս այլևս չեն կարողանալու գծիկներ դնել կամ անընթեռնելի ինչ-որ բաներ շարադրել՝ խուսափելով իրական տեղեկությունների տրամադրումից. «Այսուհետ էլեկտրոնային տարբերակով են մուտքագրվելու տվյալները, և այդ պահից սկսած՝ դուք կարող եք տեսնել»։

Ըստ Ս. Սահակյանի՝  նախկինում իրենք փաստի առաջ են կանգնել. «Թղթեր լրացնելու ժամանակ կարող էին անընթեռնելի ձեռագրեր օգտագործվել, որոշ դաշտեր չնկատեին, գծիկ դնեին և այլն, այս համակարգը նման հնարավորություն չի տալու»,- ասել է Ս.Սահակյանը:
 

Պաշտոնյաներն այլևս չեն կարողանա հայտարարագրերն անընթեռնելի ձեռագրով լրացնել