Թատերականի ռեկտոր կդառնա Երևանի փոխքաղաքապետը
20/02/2014 09:52

Թատերականի ռեկտոր կդառնա Երևանի փոխքաղաքապետը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ռեկտորի պարտականությունները դրվեցին ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանի վրա՝ մինչև ԿԳ նախարարության կողմից բաց մրցույթի անցկացումը:

Այս օրերին, սակայն, շրջանառվում են հնարավոր թեկնածուների անուններ՝ Արմեն Էլբակյան, Հակոբ Ղազանչյան, Ռուբեն Բաբայան և այլք:

Սակայն, «Ժամանակի» հավաստի տեղեկություններով՝  ընտրությունը կանգ է առել Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի վրա, ով ժամանակին եղել է ինստիտուտի պրոռեկտորը:
 

Թատերականի ռեկտոր կդառնա Երևանի փոխքաղաքապետը