.jpg)
Քաղաքագետ. Ականատես ենք լինում Ուկրաինա պետության կոլապսին
Այսօր բոլորս ականատես ենք Ուկրաինա պետության կոլապսին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ երկրում իսպառ բացակայությում է վերահսկողությունը.
«Մենք տեսնում ենք իշխանությունների ոչ կոմպետենտություն, փողոցային բողոքների և ընդդիմադիր առաջնորդների կողմից Մայդանի անվերահսկելիություն, որոնք բերել են պետության ճգնաժամին: Ուկրաինայում այսօր փլուզվում է ոչ միայն իշխանությունը, այլև՝ պետական կառույցը»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Ուկրաինան տարածաշրջանում առանցքային երկիր է ու դրա ճակատագրից շատ բան է կախված.
«Կճնշե՞ն տանկերով Մայդանը, թե չե՞ն անի, սա արդեն մեծ նշանակություն չունի, քանի որ Ուկրաինայում չկա բավարար ռեսուրս բոլոր շրջաններ տանկեր դուրս բերելու և երկրի բոլոր մայդանները ճնշելու»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ ուկրաինական դեպքերն որոշ տարբերություններով նման են Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին:
Նախորդող հրապարակումներ՝ Ուկրաինայում մեկ օրով զինադադար է հայտարարվել
Յանուկովիչնը դարձյալ հանդիպել է ընդդիմության ղեկավարներին