.jpg)
Վենեսուելայում անկարգությունների ժամանակ գեղեցկության թագուհի է սպանվել
Վենեսուելայում ընդդիմադիր ցույցերի ժամանակ անհայտ անձինք գնդակահարել են Կարաբաբո նահանգից գեղեցկության թագուհի Հենեսիս Կարմոնին: 2013թ.-ին նա ճանաչվել է «Միսս տուրիզմ-2013» հաղթող:
Lenta.ru-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Վալենսիա քաղաքում:
Անհայտ անձինք մոտոցիկլետներով մոտեցել են ցուցարարներին և կրակ են արձակել նրանց ուղղությամբ: Հենեսիսը գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Նշվում է, որ Վենեսուեալայում արդեն մի քանի օր չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ցուցարարները բողոքում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ: Ընդդիմության առաջնորդ Լեոպոլդ Լոպեսը ձերբակալվել է: