Մարդագայլը ահաբեկում է Բրազիլիայի բնակիչներին (Տեսանյութ)
20/02/2014 18:10

Մարդագայլը ահաբեկում է Բրազիլիայի բնակիչներին (Տեսանյութ)

Սան Գոնսալե դե Կամպոս քաղաքում մարդագայլ է հայտնվել, որն ահաբեկում է տեղի բնակիչներին:

Vesti.ru-ի փոխանցմամբ` տեղի բնակիչներից մեկը օրերս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր վրա մարդագայլ է հարձակվել:

Ոստիկանությունում լուրջ չեն վերաբերվել տղամարդու խոսքերին, սակայն մի քանի օր անց մարդագայլին ֆիքսել են քաղաքի տեսախցիկները:

Այս պահի դրությամբ մարդագայլը ոչ ոքի չի վնասել: Ոստիկանությունը զբաղվում է նրա որոնումներով, իսկ Սան Գոսնալեի բնակիչներին կոչ է արվել երեկոյան ժամերին չլքել տները:
 

Մարդագայլը ահաբեկում է Բրազիլիայի բնակիչներին (Տեսանյութ)