.jpg)
«ՀՀ-ում կկիրառվի այնպիսի համակարգ, որը զերծ կպահի բացասական երևույթներից»
Կուտակային կենսաթոշակային համակարգի գումարները երկարաժամկետ կտրվածքով կառավարվելու են ապահով, ստեղծվելու են ներդրումային հնարավորություններ: Այս մասին Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ կազմակերպված համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասետ Մենեջմենտ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը:
Որպես կանոն, շարունակեց խոսքը Արման Վարդանյանը, բաժնետոմսերի շուկան ավելի ռիսկային է, ինչը նշանակում է, որ ավելի շատ եկամուտ ստանալու հնարավորություն կա:
«Ֆոնդի կառավարչի և հաճախորդների կամ կենսաթոշակային մուծումները կատարող անձանց միջև կապ չի լինելու, անձը ընտրելու և հետևելու է, թե ինչպես է ընթանում իր գումարի կուտակումը»,- մանրամասնեց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասետ Մենեջմենտ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:
Հարցին, թե հասարակության մեծ մասը դեմ է համակարգի կիրառմանը, ինչպե՞ս կմեկնաբանի, Ա. Վարդանյանն ասաց, որ հետևում է զարգացումներին, իրեն անհանգստացնում է մարդկանց դիրքորոշումը, սակայն ավելացրեց, որ շատ երկրներում կիրառվող համակարգն ինչ-ինչ խնդիրներ է առաջ բերում, սակայն. «Ես կարծում եմ, որ Հայաստանում կիրառվելու է այնպիսի համակարգ, որը զերծ է պահելու բացասական երևույթներից, ինչը վերաբերում է և’ օրենսդրական, և’ կառավարման, և’ ներքին քաղաքականությանը, և’ անվտանգ կառավարմանը:
Արման Վարդանյանը չցանկացավ մեկնաբանել, թե իրենց ընկերության վրա ինչպիսի ազդեցություն կունենա, եթե հանկարծ Սահմանադրական դատարանը չեղյալ համարի օրնեքը. «Ես կնախընտրեի չմեկնաբանել այդ հարցը, բայց ըստ երևույթին, կործում եմ` ակտիվների կառավարիչներին սխալ է նման հարց ուղղել»:
Ֆոնդերի բոլոր ներդրումների 60 տոկոսը, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասետ Մենեջմենտ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի խոսքով, ներդրվելու է Հայաստանում` հիմնականում ներդրումներ են կատարվելու պարտատոմսերի շուկայում, բանկային գործիքներում:
Նախորդող հրապարակում` Ինչպես դահլիճից դուրս հրավիրեցին «Դեմ եմ»-ի մասնակցին (Տեսանյութ)
«Դ!եմ եմ» թիմը կոչ է անում հավաքվել «Էլիտ Պլազա» հյուրանոցի մոտ
Վարչապետ. Կուտակային կենսաթոշակային համակարգը աշխարահի ամենաբարդ ռեֆորմն է
Ջոն Հեֆերն. Կենսաթոշակային հիմնադրամները հարգված կազմակերպություններ են