ՏՄՄՊՀ-ն այս տարի կփորձի վերահսկողությունն ուժեղացնել
21/02/2014 14:55

ՏՄՄՊՀ-ն այս տարի կփորձի վերահսկողությունն ուժեղացնել

2014թ-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի առաջնահերթություններից են լինելու գերիշխող դիրքի չարաշումների բացահայտումը, հակամրցակցային համաձայնությունների հայտնաբերումը, նաև նոր ուղղություն է լինելու համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը: Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա նաև նշեց, որ այս գործիքի միջոցով նաև փորձելու են որոշ ապրանքային շուկաներում թուլացնել կենտրոնացվածությունը, միաժամանակ փոխանցեց, որ Հայաստանում կենտրոնացվածության բարձր աստիճանը օբյեկտիվ հիմքեր ունի.

«Մեր երկիրը փոքր է, շուկաները` սահամանփակ, հարևանների հետ սահմանները` փակ, իսկ արտաքին առևտրով տնտեսվարողներն ավելի մեծ հեռավորություններ են անցնում, որը ծախսատար է, այս դեպքում շահում են խոշոր ընկերություններ, որոնք մասշտաբի էֆեկտից են օգտվում»:

Ա. Շաբոյանը շեշտեց, որ այս միջոցով խոշոր ընկերությունները չպետք է չարաշահեն իրենց դիրքը, որը վերահսկվում է ՏՄՊՊՀ-ի կողմից, որը նաև վնասում է սպառողների շահերին:

ՏՄՊՊՀ-ն ուշադիր է լինելու ՀՀ մուտքի խոչընդոտների դեպքերին և աշխատելու է դրանք վերացնելու ուղղությամբ:

ՏՄՄՊՀ-ն այս տարի կփորձի վերահսկողությունն ուժեղացնել