Արտո Թունջբոյաջյանի կյանքի կանոնները. Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ

21/02/2014 20:53

Արտո Թունջբոյաջյանի կյանքի կանոնները. Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ


Aysor.am-ը ներկայացնում է Արտո Թունջբոյաջյանի «Կյանքի կանոնները»: 

Արտո Թունջբոյաջյանը ծնվել է 1957 թ. Թուրքիայում: Երաժիշտը ստեղծագործում է ավանգարդ -ֆոլք ոճում, մուլտիինստրումենտալիստ է, աշխարհահռչակ «Armenian Navy Band»-ի ղեկավարը:

Նա «Night Ark» հայտնի ջազ-քառյակի հիմնադիրն է, «Sytem of a Down» խմբի վոկալիստ Սերժ Թանգյանի հետ «ՍերԱրտ» նախագծի համահեղինակը:

2006-ին Armenian Navy Band-ն հետ արժանացել է BBC Radio 3 Awards for World Music մրցանակաբաշխության՝ հանդիսատեսի համակրանք մրցանակին, 2011-ին արժանացել է Գրեմմի մրցանակի:

ԱՄՆ-ում առավոտյան արթնանում եմ 4.00-4.30-ին: Երբ Երևանում եմ լինում, առավոտս տարբերվում է, որովհետև այդտեղ գալիս եմ աշխատանքի համար:

Մի քիչ մարզվում եմ, մի ժամ քայլում, հետո երաժշտությամբ եմ սկսում զբաղվել: Չեմ նստում ամեն օր երաժշտություն գրելու, բայց գրում եմ, երբ մի բանից ոգեշնչվում եմ:

Ինձ ոգեշնչում է այն, ինչ պատկերացնում եմ մարդկության համար ու այն, ինչ-որ կյանքը տալիս է այդ օրը:

Ես երաժշտությունը երկու մասի եմ բաժանել՝ գործ և հոբբի, բայց հոբբիս գործ է դառնում, երբ որ զգում եմ, որ մեկը ինձանից մի բան է ակնկալում: Գործ վատ իմաստով չեմ ասում, այդտեղ էլ ստեղծագործում եմ, նորություն եմ անում, բայց երբ մարդը մի բան է ակնկալում ինձանից, փորձում եմ հասկանալ, թե ինչ, ու ինձ համար կարևոր է նախևառաջ իրեն հասկանալը:

24 ժամ մտքումս իմ երգերն են, բայց ուրիշ ազգերի մշակութային երգերն էլ եմ լսում, հասկանալու համար՝ ինչ իմաստ են դնում երգում, ինչ են ուզում ասել դրանով:

Համեմունքը շատ կարևոր է: Դրանով ես տարբերվում ուրիշներից: Երաժիշտը միայն ձայնը չէ, համեմունքի մեջ ես դնում քո ազգությունը, մարդ տեսակը, ամեն ինչը երևում է ձայնիդ մեջ դրած այդ համեմունքում:

Մեզանից մի քանի հոգի չինական ուտելիք են ուտում, բայց արդյոք չինացիները հայկական ռեստորաններ գնո՞ւմ են, այդտեղ է պրոբլեմը: Դրա պատճառը այն է, որ մենք մեր մեջ փակվում ենք, մեր պատմությունը մեր մեջ պահում: Ո՞նց կարող ես մարդկանց քո համեմունքը բացատրել՝ առանց դա գործածել սովորեցնելու: Ես չեմ ասում հայ ազգը ասելիք չունի, հակառակը, եթե այդպես լիներ, ես Հայաստան չէի գա, բայց այն, ինչի շնորհիվ ես մի տեղ հասել եմ, դա բացատրելու շնորհիվ եմ հասել: Դու քո համեմունքով կարող ես ինչ-որ բանի հասնել, բայց առաջինը ինքդ քեզ չպետք է խաբես, վստահ լինես, որ դա քոնն է:

Ես, օրինակ, հարսանիքին կարող եմ նվագել, բայց մարդիկ գիտեն, որ հարսանիքի երաժիշտ չեմ: Չեմ ասում, որ դա վատ բան է, բայց իրենք հասկանում են, որ քոնն արվեստ է:

Երիտասարդները իրենց մտքերը հանձնելու տեղ չունեն: Երիտասարդը ինտերենտում այլ կյանքով են ապրում, բայց իրական կյանքը այլ է: Ես դրա համար եմ նեղվում՝ ինչո՞ւ արվեստագետների կենտրոն չկա, որտեղ երիտասարդները իրենց մտքերը արտահայտեն: Երգիչները բոլորն էլ կարող են տաղանդավոր լինել, բայց որոշները սխալ ուղիով են գնացել, որովհետև ձայնի մեջ դրած միտքն է սխալ: Երաժշտության մեջ պետք է առողջ միտք դնել:

Հայաստանը 22 տարի քնած է, արջերն անգամ 6 ամսից արթնանում են:

Հայ ազգը մաքուր առաջնորդի կարիք ունի: Իսկական առաջնորդը ուսանողներ ունի, սակայն ինքն էլ բոլորի համար ուսանող է, նա իր կյանքը իր ազգի, մարդկության համար պետք է տա, այդպիսի առաջնորդի կարիք ունենք հիմա: Կրեատիվ առաջնորդ է պետք, որ ժողովրդին միտք տա ու դա իրականացնելու հնարավորություն:

Ուզում եմ, որ Հայաստանը արվեստագետների կենտրոն լինի աշխարհի համար: Դրա համար մի բան պետք է անենք, որ մարդկությունը հասկանա, որ իրենց համար ես ապրում, ոչ միայն քեզ համար:

Ինձ համար հաճույք է մարդկությանը ծառայելը: Կոշկարարը, նկարիչը, բժիշկը՝ ամեն մեկը իր ձևով պետք է ծառայի մարդկությանը, ես մի բան մյուսի համար եմ անում, մյուսը՝ իմ համար:

Որքան կեղտոտ է կառավարելու սիստեմը, մաքուր մարդը չի կարող այդտեղ ապրել: Քաղաքականությունը կեղտոտ տեղ է, ես կյանքի մասին եմ խոսում, իսկական արվեստի մասին եմ խոսում, ոչ թե արվեստ բառը գործածողի:

Միայն Հայաստանը չի, շատ երկրներ են այդ վիճակում: Դրա համար էլ աշխարհը առողջ չէ: Ես հավատում եմ, որ այն մի օր առողջանալու է, սակայն ազգեր կան, որ դա շուտ են հասկանում ու անցնում նոր սիստեմին:

Ես դեմ եմ կռվին, պատերազմներին: Մարդը դրանով է տարբերվում անասունից, որ կարողանում է լեզվով բացատրել:

Կռվով մեր ազգը հնարավորություն չունի փոփոխություն անելու, բայց պետք է նստենք միասին՝ չոբանն էլ, հաց վաճառողն էլ, բժշիկն էլ, ու տեսնենք, թե ի՞նչ ենք պատկերացնում վաղվա մեր ազգի համար: Ես այդ միտքը միշտ էլ ունեցել եմ, համբերում էի, սպասում, բայց ժամանակը անցնում է ու ամեն ինչ հետ է մնում:

Ի՞նչ կլինի, եթե մի մարդ Թուրքիայում նոր ավտոմեքենա սարքելու ձևը գտնի, Թուրքիայի կառավարությունը իրանից մեծ փող չի կարողանա վերցնի, բայց դրսից բերածին ավելի մեծ գումար են տալիս, որովհետև նա կոմիսիոն է ուզում: Դրա համար էլ երիտասարդները իրենց մտքերը դուրս են ուզում տանեն ու դուրս են գնում:

Ասում եմ՝ նորից մաֆիոզ լինեն, սակայն իրենց երիտասարդին իրենց մտքերով գումար աշխատելու հնարավորություն տան:

Մենք մտքերով կարող է՝ առաջ ենք, բայց ֆիզիկապես հետ ենք մնում: Կյանքը չի սպասում քեզ, առաջ է գնում, երբ հասկացար դա, դա է գործելու իսկական ժամանակը:

Մեր տիպի ազգերի սխալը սկսվում է իրենք իրենց խաբելուց:

Մանկությունից առաջինը հիշում եմ, երբ 6 տարեկան էի ու վախենում էիր դպրոցից տուն գնալ, որովհետև մտածում էի, որ բոլորը պետք է տեսնեն, որ հայ եմ, բայց այդ ժամանակվանից էլ հպարտ էի իմ ազգության համար:

Հայրս կոշկակար էր: Երբ սկսվեց կոշիկը սոսնձելու սիստեմը, հայրս չփոխվեց: Նա ասում էր, հարևանիս ո՞նց կարող եմ նայել, եթե երկու-երեք շաբաթից նրա կոշիկը պոկվի:

Ամենաշատը մարդկանց մեջ կարևորում եմ մարդ լինել հասկանալը ու մարդ լինելով ապրելը, դա իմ համար ամեն ինչի պատասխանն է:

Սուտն ու ագահությունը վտանգավոր բաներ են, բայց երբ դրանք միանում են, մեծ պրոբլեմ են դառնում:

Ես էլ ագահ եմ, իմ մտքիս համար կարող է ամեն ինչ թողնեմ, գնամ, սուտ ասում եմ, օրինակ, մորս ասում եմ՝ «այո, կերել եմ այսօր», թեև իրականում չեմ կերել, բայց ոչ մի մարդ դրանից չի մահանում: Ինձ համար արժեքավոր է մարդկությանը, բնության վնաս չտվող ամեն միտքը:

Բայց մարդիկ ագահ են, ուզում են հնարավորինս արագ ու շատ վերցնել ամեն ինչ, ինչն էլ հիվանդացնում է աշխարհը:

Եթե մարդկությանը չվստահեի, կգնայի սարերում կապրեի: Մի քանի հոգու սուտը չի նշանակում, որ պետք է առանձնանաս մարդկանցից: Ես մարդկանց հավատում եմ, և միայն մարդիկ կարող են լուծեն իրենց ստեղծած պրոբլեմները:

Տեխնոլոգիաները պրոբլեմ չեն, դա գործածելու միտքն է պրոբլեմ, նույն բանը կարող ես նեգատիվ ու դրական ձևով գործածել:

Շատ հայեր կան, որ հպարտության արժանի են, բայց նրանք ցրված են աշխարհով մեկ ու ոչ մեկ նրանց չի համախմբում իրար հետ:

Ամերիկան էլ պրոբլեմներ ունի, նա պետք է վերադառնա իր գուլպան, կոշիկը, հագուստը ստեղծելուն, իրենք մտածում են, որ իրենք փող ունենք, թող ուրիշները աշխատեն, մենք կառնենք, բայց երիտասարդները դրանից հիմարանում են, չեն մտածում: Այստեղ էլ էկոնոմիկան անկում է ապրել, բայց Ամերիկանն իրավունք ունի այդ սխալը անելու, Հայաստանը՝ չունի: Հայաստանը նավթ, ոսկի չունի, բայց մտքով ամեն ինչ կարող է անել ու 1000 տարի առաջ պետք է մտածի:

Ես սովորում եմ բոլորից, յուրաքանչյուրից ու ամեն օր: Ես բոլորի համար ուսանող եմ: Օրինակ՝ հայրս գրել չգիտեր, բայց կարողանում էր մարդու հոգին հասկանալ, մայրս առողջ կերպով գիտեր կազմակերպել կենցաղը, նրանք իմ համար շատ կարևոր ուսուցիչներ են եղել, բայց յուրաքանչյուրից էլ մի բան կարող եմ վերցնել: Դրա համար էլ կյանքը իմ համար ոչ թե գիրք կարդալու նման է, այլ այդ կարդացածը պետք է հասկանաս:

Ես միշտ շարժման մեջ եմ, չեմ կարող ասել, թե քանի տարեկան եմ, որովհետև ես զգացումով եմ ապրում, ոչ թե տարիներով:

Մարդիկ միշտ դուրս են նայում, բայց ամեն ինչ մարդու մեջ է, պետք է այնտեղ փնտրել ու կգտնես այնտեղ միլինավոր տարիների ինֆորմացիա: Մեկը ուշադիր է լինում, դուրս է հանում դա իր մեջից, մյուսը սուրճ խմելու, խորոված ուտելու է գնում:

Ռոմանտիկի ու ռեալիստի մեջտեղում եմ, երկուսն էլ ունեմ իմ մեջ, բայց մեջտեղն եմ ապրում: 50 տոկոսն եմ ապրում, որովհետև մյուս 50 տոկոսի կարիքն ուրիշն ունի:

Մարդու հիմքը խիղճն է, իմ հիմքը խիղճն է, նպատակս ծառայելն է:

Կրոն չունեմ, բայց հավատը այլ է: Օրենքները չես կարող փոխել, կրոնը օրենքների վրա է հիմնած, բայց հավատքը փոխվում է, որովհետև կյանքն է փոխվում: Հավատքը քո մեջ է:

Կան բաներ, որի համար ափսոսում եմ: Օրինակ լավ կլիներ, «Ավանգարդ ֆոլք մյուզիք» Clab-ը շարունակեինք, հիմա ուրիշ տեղ կլինեինք, բայց դա էլ չես կարող հստակ ասել, որովհետև այդ օրը անցել է, բայց վաղվա համար կարող ես մի բան անել:

Փոքր ժամանակվանից աշխատել եմ, բայց փողի համար չեմ աշխատել, միշտ էլ աշխատածս մորս էի տալիս, հիմա էլ այդպես եմ: Փողը ստեղծողը, դրա մեջ արժեք դնողը մենք են: Ես աղքատ միլիոներ չեմ, որ գրպանը փող ունի, բայց չի կարող ապրել:

Ամեն ինչ փոխկապակցված է, եթե ճիշտ, մաքուր ձևով ես ամեն ինչ անում, մարդիկ դա նկատում են:

Մենակ մարդը չի կարող ոչինչ անել: Օրինակ, եթե ամեն մեկը 1 դոլար տա, այդ 1 դոլարով որևէ բան չես կարող անել, սակայն եթե հավաքես բոլորը մի տեղ՝ մի բան կարող ես անել դրանով:

Ամենակարևորը դասը, որ ստացել եմ կյանքում, այն է, որ մարդ ինքն իրեն չխաբի, որովհետև պարտվում ես, երբ խաբում ես ինքդ քեզ:

Նախորդող հրապարակում՝ Գոռ Սուջյանի «կյանքի կանոնները». Սիրում եմ ռիսկի գնալ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ 18/04/2024 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում 18/04/2024 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են 18/04/2024 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել 18/04/2024 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 18/04/2024 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ 18/04/2024 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) 18/04/2024 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը 18/04/2024 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի 18/04/2024 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան 18/04/2024 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը 18/04/2024 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր 18/04/2024 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ 18/04/2024 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում 18/04/2024 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ 18/04/2024 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18/04/2024 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա 18/04/2024 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 18/04/2024 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան 18/04/2024 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան 18/04/2024 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին 18/04/2024 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին 18/04/2024 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում 18/04/2024 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին 18/04/2024 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին 18/04/2024 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին 18/04/2024 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին 18/04/2024 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից 18/04/2024 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը 18/04/2024 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ 18/04/2024 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին 18/04/2024 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս 18/04/2024 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում

Տվյալ բաժնի վերջին նյութերը