.jpg)
Bracken Bat Cave-ը չղջիկների ամենամեծ բնակավայրն է. Լուսանկարներ
ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Bracken Bat Cave քարանձավը համարվում է չղջիկների ամենամեծ կացարանը ողջ երկրագնդի վրա: Ամեն ամառ Մեքսիակայից տեխաս է թռչում ավելի քան 20 միլիոն չղջիկ:

Մարտ ամսից մինչև հոկտեմբեր ամեն գիշեր չղջիկները մասսայաբար դուրս են թռչում քարանձավից՝ սնունդ հայթայթելու համար: Նրանք տարածվում են 60 կմ ծառավղով, մինչև 3 կիլոմետր բարձրությամբ: Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում քարանձավում ապրող չղջիկները ուտում են շուրջ մեկ տոննա միջատ, այդ թվում վնասատուների, այս է պատճառը, որ տեղի ֆերմերները չղջիկներին համարում են գյուղատնտեսության մեջ իրենց գլխավոր օգնականները, քանի որ նրանց շնորհիվ և՛ միջոցներ են խնայում, և՛ ժամանակ:

Բազմաթիվ զբոսաշրջիկներ հավաքվում են քարանձավի մուտքի մոտ ու սպասում չղջիկների ելքին: Մոտակա թփերի մեջ կամ ծառերի վրա նրանց սրտատրոփ սպասում են օձեր, սքունսներ ու այլ կենդանիներ, որոնց համար չղջիկները սնունդ են:


