«Դեմ եմ»-ի երթը շարժվում է Հանրապետության հրապարակ
21/02/2014 20:18

«Դեմ եմ»-ի երթը շարժվում է Հանրապետության հրապարակ

Երևանի կենտրոնական փողոցներով շարունակվում է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության «Լուսավորման երթը»:

Այս պահին ակտիվիստներն Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում են: Նրանք շարժվում են Հանրապետության հրապարակ, որտեղից էլ, հավանաբար, կգնան Ազատության հրապարակ: 

Երթի մասնակիցներն իրենց հետ բերել են լուսավորում խորհրդանշող լապտերներ և վուվուզելներ:

Նրանք անցորդներին կոչ են անում միանալ իրենց և միասին պայքարել կենսաթոշակային 5 տոկոս պահումների դեմ:

Երթի մասնակիցների տեղաշարժին հետևում են բազմաթիվ ոստիկաններ: Որևէ միջադեպ չի արձանագրվել: 
 
Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ»-ը փորձում է «լուսավորել օրենքն ընդունող պաշտոնյաների ուղեղները»

 

«Դեմ եմ»-ի երթը շարժվում է Հանրապետության հրապարակ