.jpg)
«Դեմ եմ»-ը փորձում է «լուսավորել օրենքն ընդունող պաշտոնյաների ուղեղները»
Րոպեներ առաջ Մատենադարանի մոտից մեկնարկեց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության «Լուսավորման երթը»:
Մեկնարկից առաջ կազմակերպիչները նշեցին, որ իրենց երթի նպատակն է ևս մեկ անգամ տեղեկացնել քաղաքացիներին կենսաթոշակային նոր համակարգի թերությունների մասին, ինչպես նաև՝ «լուսավորել օրենքն ընդունող պաշտոնյաների ուղեղները»:
Նշենք, որ մասնակիցները նախապես հաստատել են «Լուսավորման երթի» երթուղին՝ Մատենադարան-Մաշտոցի պողոտա- Թումանյան-Աբովյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Սայաթ Նովա-Ազատության հրապարակ:
Նախորդող հրապարակումներ՝ «Դ!եմ եմ» թիմը կոչ է անում հավաքվել «Էլիտ Պլազա» հյուրանոցի մոտ
Վարչապետ. Կուտակային կենսաթոշակային համակարգը աշխարահի ամենաբարդ ռեֆորմն է