Հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի պահեստում
21/02/2014 18:38

Հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի պահեստում

Այսօր ժամը 16.17-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երկու մարտական հաշվարկ և ՀՓՋ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի 21 հասցեում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի պահեստում (60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է 16.40-ին, մարվել՝ 17.00-ին: Այրվել է գույք: 

Հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի պահեստում