Կուտակայինին փոխանցումների համար գործատուն պատասխանատու է իր գույքով
21/02/2014 18:51

Կուտակայինին փոխանցումների համար գործատուն պատասխանատու է իր գույքով

Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում ունենք հոդված, որտեղ գործատուների կողմից կենսաթոշակային փոխանցումներ չկատարելը պատժվում է նրանց գույքի կալանքով և բռնագանձմամբ: Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձաժողովի հասարակական խորհրդի նիստում այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա նաև նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում գործող բիզնեսի  98 տոկոսը միկրո և փոքր բիզնեսներ են ու անհատ ձեռնարկատերեր, ստացվում է՝  կենսաթոշակային փոխանցումների համար գործատուն պատասխանատու է սեփական գույքով:

«Մենք մեր քաղաքացիների համար խնդիր ենք լուծում, բայց այդ բեռը դնում ենք գործատուի վրա»,- ընդգծեց Գ. Մակարյանը՝ հավելելով, որ գործատուի խնդիրը պայմանագիր կնքելը և աշխատավարձ տալն է, իսկ նման սանկցիա անգամ Հարկերի մասին օերնքով նախատեսված չէ:

 
 

Կուտակայինին փոխանցումների համար գործատուն պատասխանատու է իր գույքով