.jpg)
Նիկիտինա. «Ինձ սկսել են ճանաչել փողոցում»
Սոչիի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ռուս սկիատլոնիստ Ելենա Նիկիտինան ընդգծել է, որ այս հաջողությունից հետո իրեն սկսել են ճանաչել փողոցում: Տեղեկացնում է «Sport-Express»-ը:
«Նախկինում ինձ ոչ-ոք չէր ճանաչում, իսկ հիմա օլիմպիական պուրակում երկրպագուներն ինձ են մոտենում և ուզում են լուսանկարվել: Մի քանի րոպե անց ամբոխ է հավաքվում: Հեռախոսս անընդհատ զանգում է, իսկ սոցիալական կայքերում անծանոթ մարդկանցից շարունակ նամակներ ու շնորհավորանքներ եմ ստանում: Անգամ չեմ հասցնում պատասխանել բոլորին:
Ամենամեծ անակնկալն ինձ համար Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի ուղարկած հեռագրերն էին: Ես ինձ այնքան լավ էի զգում»,- նշել է Նիկիտինան: