«Կուտակայինի» համաժողովից քաղաքացուն դուրս բերեցին բռնի ուժով
21/02/2014 13:13

«Կուտակայինի» համաժողովից քաղաքացուն դուրս բերեցին բռնի ուժով

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցեվ Կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ համաժողովի ժամանակ, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկը նույնպես մասնակցում էր համաժողովին, և ելույթներից մեկի ժամանակ երիտասարդն ասաց, որ այս օրենքին դեմ է հասարակությունը, սակայն ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվում:

Բայց մինչ քաղաքացին կավարտեր խոսքը տեղեկատվական համակարգի մասնագետ Անդրանիկը, ով չցանկացավ լիարժեք ներկայանալ, բռնություն գործադրեց ակտիվիստի նկատմամբ՝ նրան հրելով, դուրս հանելով համաժողովի դահլիճից:

Միջանցքում լրագրողների պնդումներին, որպեսզի նա ներկայանալ ոմն Անդրանիկը չպատասխանեց, փոխարենն ասաց, որ ակտիվիստներն ու լրագրողներն իրենց նմանատիպ պահվածքով խանգարում են համաժողովի ընթացքը:

Նշենք, որ այս պահին «Դեմ եմ»-ի ակտիվիստները, դրոշները ձեռքներին, մտել են դահլիճ և այս պահին ցանկանում են ելույթի խոսք ասել:

Տեսանյութը` քիչ անց:

Նախորդող հրապարակումներ՝ «Դ!եմ եմ» թիմը կոչ է անում հավաքվել «Էլիտ Պլազա» հյուրանոցի մոտ

Վարչապետ. Կուտակային կենսաթոշակային համակարգը աշխարահի ամենաբարդ ռեֆորմն է 

«Կուտակայինի» համաժողովից քաղաքացուն դուրս բերեցին բռնի ուժով