.jpg)
Բակո Սահակյանն ընդունել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է հերոսաբար զոհված ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներ Լևոն և Մարինե Հովհաննիսյաններին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Նախագահն անդառնալի է համարել Արմեն Հովհաննիսյանի և հայրենի երկրի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների կորուստը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ հանուն հայրենիքի ազատության և անկախության ցուցաբերվող հերոսությունն ու անձնվիրությունը հանդիսանում է մեր ժողովրդի հարատևության կարևորագույն հիմքերից մեկը:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Նախորդող հրապարակում՝ Զինվոր է զոհվել. Ադրբեջանցիների դիվերսիան կանխվել է