.jpg)
Սոչի 2014. արգելված խթանիչների ստուգումը դրական արդյունք է տվել
Սոչիի օլիմպիական խաղերի մասնակիցներ ուկրաինացի լեռնադահուկորդուհու և իտալացի բիաթլոնիստուհու արգելված խթանիչների ստուգումը դրական արդյունք է տվել: Սա նշանակում է, որ Սոչիում դոպինգ-սկանդալ է հասունանում:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն արգելված խթանիչ էր օգտագործել նաև գերմանուհի բիաթլոնիստ Էվի Շահենբահեր-Շտելեն, բայց պաշտոնապես այս տեղեկությունը հաստատված չէ, թեև գերմանական ԶԼՄ-ները վստահ են, որ մարզուհին կարող էր նման քայլի դիմել:
ՄՕԿ-ը չի շտապում հաստատել կամ հերքել վերոնշյալ տեղեկությունը` զերծ մնալով ավելորդ մեկնաբանություններից: Սպասվում է, որ նոր ինֆորմացիա կլինի այն ժամանակ, երբ պատրաստ կլինեն նաև B անալիզների պատասխանները: