«Mundo Deportivo». Վալդեսը չի տեղափոխվի «Մոնակո»
21/02/2014 20:33

«Mundo Deportivo». Վալդեսը չի տեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի հաջորդ ակումբը կդառնա «Մանչեսթեր Սիթին», որտեղ նրան շատ է ցանկանում տեսնել թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին: Այս մասին տեղեկացնում է Կատալոնիայի ամենահայտնի պարբերականներից մեկը` «El Mundo Deportivo»-ն:

Նշվում է, որ Վալդեսը բանակցություններ էր վարում «Մոնակոյի» հետ և անգամ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել, սակայն անգլիական թիմում հանդես գալու գաղափարը գայթակղել է նրան: Ըստ աղբյուրի, Պելլեգրինին Վալդեսին համարում է ավելի վստահելի դարպասապահ, քան Ջո Հարտն է:
 

«Mundo Deportivo». Վալդեսը չի տեղափոխվի «Մոնակո»