Յանուկովիչ. Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
21/02/2014 15:02

Յանուկովիչ. Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկրում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Այս մասին գրում է ria.ru-ն: 

Յանուկովիչը նման որոշում է կայացրել վերջին օրերին Կիևում ստեղծված չափազանց լարված իրավիճակի պատճառով.

Նշենք, որ ընտրություններից բացի, ուկրաինական ընդդիմությունը պահանջում է վերադարձնել 2004թ.-ի սահմանադրությունը, որում որպես երկրի կառավարման ձև նշված է նախագահա-խորհրդարանականը: 

2004թ.-ի սահմանադրության վերադարձով Ուկրաինայի նախագահի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն և փաստացի երկրի ղեկը կանցնի խորհրդարանին ու վարչապետին: 

Նախորդող հրապարակումներ՝ Reuters. Ուկրաիանայում ողջ գիշեր շարունակվող բանակցությունները ընդհատվել են

Դեսպան. ԱՄՆ-ն կողմ չէ Յանուկովիչի հրաժարականին

Յանուկովիչ. Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ