«Երևան սիթիից» գողություն անողներն ազատ ելումուտ են ունեցել տարածք
21/02/2014 09:38

«Երևան սիթիից» գողություն անողներն ազատ ելումուտ են ունեցել տարածք

Ինչպես հայտնի է, փետրվարի 17-ին անհայտ անձինք գողություն էին կատարել Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի 2 հարկի տաղավարներից: Թալանել էին 6-ից 7 տաղավար:

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով` հարցաքննվել են այդ տաղավարների աշխատակիցները: Ըստ «Երևան Սիթիում» պտտվող տեղեկությունների` գողությունը կազմակերպել է սուպերմարկետում ազատ ելումուտ անող անձ:

Նշենք, որ կողոպոտիչները սուպերմարկետ են մտել վերևից՝ պահարանների միջոցով, թալանել են երկրոդ հարկում գտնվող մանկական, տղամարդու հագուստի և տեխնիկայի տաղավարները»:
 

«Երևան սիթիից» գողություն անողներն ազատ ելումուտ են ունեցել տարածք