«Ատլետիկո Մադրիդը» սև թևկապներ կկրի ի հիշատակ «Խոջալուի դեպքերի»
22/02/2014 12:09

«Ատլետիկո Մադրիդը» սև թևկապներ կկրի ի հիշատակ «Խոջալուի դեպքերի»

Իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ակումբի ֆուտբոլիստներն «Օսասունայի» և «Ռեալ Մադրիդի» հետ կայանալիք առաջիկա հանդիպումներին խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով:

Այսպիսով, ֆուտբոլիստներն, իբրև թե ինքնակամ, որոշել են հարգել, այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» ժամանակ զոհվածների հիշատակը: Այս մասին գրում է trend.az-ը:

Բացի այդ ակումբի մի քանի ֆուտբոլիստներ կնկարահանվեն քարոզչական տեսահոլովակներում:

Հիշեցնենք, որ «Ատլետիկո Մադրիդի» շապիկների վրա գրված է՝ «Azerbaijan- land of fire» և այս ակումբի հովանավորներից մեկն է Ադրբեջանի կառավարությունը:
 

«Ատլետիկո Մադրիդը» սև թևկապներ կկրի ի հիշատակ «Խոջալուի դեպքերի»