.jpg)
Բարաք Օբաման Կանադայի վարչապետին 2 արկղ գարեջուր է պարտք
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ նա իրեն 2 արկղ գարեջուր է պարտք: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Իր Twitter-յան էջում նա գրել է, որ թեև ամերիկացիները ուժեղ են, սակայն իրենք հաղթել են նրանց կանանց և տղամարդկանց հոկեյում և ինքը անհամբերությամբ սպասում է իր 2 արկղ գարեջուրին:
Առաջինը եզրափակչում հանդիպել են կանայք, ովքեր կարողացել են մրցակիցներին հաղթել 3:2 հաշվով: Հինգշաբթի օրը կիսաեզրափակչում հանդիպել են տղամարդիկ, ովքեր հաղթել են ամերիկացիներին 1:0 հաշվով և դուրս եկել եզրափակիչ: