.jpg)
22/02/2014 14:15
Հրանտ Մելքումյանը նվաճեց առաջին մրցանակը
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն Ավստրիայի Գրաց քաղաքում ավարտված օփենում, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 88 մասնակիցների մեջ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Մելքումյանը մոտակա մրցակիցներից առաջ անցավ մեկ միավորով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: