Կիևում զոհված հայի 3-ամյա դուստրը դարձել է երկկողմանի ծնողազուրկ
22/02/2014 11:42

Կիևում զոհված հայի 3-ամյա դուստրը դարձել է երկկողմանի ծնողազուրկ

Կիևում իրավապահների և ցուցարարաների բախումների ժամանակ զոհված Գեորգի Հարությունյանի 3 տարեկան դուստրը դարձել է երկկողնանի ծնողազուրկ: Այս մասին գրում է «Երկրամասը»:

Թերթի տեղեկություններով, սպանված Գեորգի Հարությունյանը ծնվել է 1960թ.-ի հուլիսի 4-ին՝ Բաթումում: Ավելի ուշ նա տեղափոխվել է Ուկրաինա: Երկու տարի առաջ Ռովնո քաղաքաում մահացել է նրա կինը:

Հիշեցնենք, որ Գեորգի Հարությունյանը մահացել է փետրվարի 20-ին: Նա Կիևյան բախումների ժամանակ զոհված երկրորդ հայն է: Առաջինը՝ 20-ամյա Սերգեյ Նիգոյանն էր:

Նախորդող հրապարակումներ՝ Կիևում հայ է զոհվել

Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)




 

Կիևում զոհված հայի 3-ամյա դուստրը դարձել է երկկողմանի ծնողազուրկ