.jpg)
22/02/2014 16:32
Նիգերիացի պաշտպանը համալրեց «Միկան»
«Միկան» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը պայմանագիր է ստորագրել նիգերիացի հարձակվող Օլաջիդե Ահմեդ Վիլյամսի հետ: Համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2014 թ. դեկտեմբերի 1-ը:
Նշենք, որ 25-ամյա նիգերիացին հանդես է եկել Ֆինլանդիայի առաջնությունում` պաշտպանելով «Կուպս» և «Մյուպա» թիմերի մարզական պատիվը: