.jpg)
Թամարա Մոսկվինա. «Ադելինան ամեն ինչ հիանալի, հուսալի ու վստահ արեց»
Մարզիչ Թամարա Մոսկվինան կարծում է, որ ռուս գեղասահորդները գերազանց ելույթներ են ունեցել Սոչիի Օլիմպիադայում:
«Մեր գեղասահորդների ելույթների արդյունքներն Օլիմպիադայում դրական են և գերազանցել են բոլոր սպասելիքները: Կանխատեսելը մի բան է, իրացնելը` մեկ այլ բան, և վերջնարդյունքում ամեն ինչ լավ ստացվեց: Օլիմպիադայում հանդես գալը հոգեբանորեն շատ դժվար է, սակայն ոչ ոք գործնականում չկոտրվեց: Ես շատ գոհ եմ, բայց ցավում եմ, որ իմ զույգը (Յուկո Կավագուտի-Ալեքսանդր Սմիռնով) այնտեղ չէր:
Ադելինան ամեն ինչ պարզապես հիանալի, հուսալի ու վստահ արեց: Ընդհանուր առմամբ` մեր աղջիկները լուծեցին խնդիրը»:
Հիշեցնենք, որ ռուս գեղասահորդները Սոչիի Օլիմպիադայում վաստակեցին 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: