.jpg)
Սեյրան Օհանյանն այցելել է Սիսիանի հոսպիտալ. Լուսանկարներ
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Սիսիանում տեղակայված զինվորական կլինիկական հոսպիտալ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էր ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Սեյրան Օհանյանը ծանոթացել է հոսպիտալային իրավիճակին, հիվանդների բուժման և սնվելու կարգին, զրուցել հոսպիտալում ստացիոնար բուժման ենթարկվող զինծառայողների հետ: Բուժանձնակազմին նախարարը տվել է համապատասխան ցուցումներ:
Այցի ընթացում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շենքի մի հատվածի վերանորոգման վերաբերյալ:





