Պլյուշչենկոն կվիրահատվի մարտին
22/02/2014 14:32

Պլյուշչենկոն կվիրահատվի մարտին

Սոչիի ձմեռային օլիմպիադայի գեղասահքի թիմային առաջնությունում չեմպիոն հռչակված Եվգենի Պլյուշչենկոն մարտի սկզբին կվիրահատվի:

Իսրայելական հիվանդանոցում հետազոտությունից հետո պարզվել է, որ կարճ ծրագրից առաջ մարզման ժամանակ կատարած ցատկի պատճառով Պլյուշչենկոն ողնաշարի նոր խնդիր ունի:

Օլիմպիական կրկնակի չեմպիոնը, այսպիսով, ողջ հենաշարժողական համակարգի հետազոտության կենթարկվի, իսկ այնուհետև կվիրահատվի:

Պլյուշչենկոն կվիրահատվի մարտին