Ծնողները խանութի հետնամասում հայտնաբերել են որդու դիակը (Տեսանյութ)
22/02/2014 16:18

Ծնողները խանութի հետնամասում հայտնաբերել են որդու դիակը (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեսանյութ է տեղադրվել 1981 թ. ծնված Կարեն Վերդյանի դիակը հայտնաբերելու վերաբերյալ: 

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ փետրվարի 11-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի հետնամասի այգում տղամարդ է մահացել:

Մեկնած օպերատիվ խումբը Ավան-Առինջ թաղամասի թիվ 13/6 հասցեում գտնվող մթերային խանութի հետնամասի տարածքում հայտնաբերել է 1981 թ. ծնված Կարեն Վերդյանի դիակը` դեմքի շրջանում քերծվածքներով:

Նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Ավանի բաժանմունք են ներկայացվել 1996 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և 1994 Մեխակ Կ.-ն:

Փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ փետրվարի 11-ին, ժամը 01.30-ին, Ավան-Առինջ թաղամասի 13/6 հասցեում

Ռոբերտ Ա.-ն և Մեխակ Կ.-ն վիճաբանել են Կարեն Վերդյանի հետ, հարվածներ հասցրել նրա գլխին, մարմնի տարբեր մասերին. ինչի հետևանքով Կ. Վերդյանը մահացել է:

Ռոբերտ Ա.-ն և Մեխակ Կ.-ն ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն:
 

Ծնողները խանութի հետնամասում հայտնաբերել են որդու դիակը (Տեսանյութ)