Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը հրաժարական է տվել
22/02/2014 12:25

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը հրաժարական է տվել

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին: 

«Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հրաժարական է ներկայացրել, քանի որ ունի առողջական խնդիրներ: Նա խնդրել է հեռացնել իրեն խորհրդարանի ղեկավարի պաշտոնից»,- ասել է Կոշուլինսկին:  

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ երկում ստեղծված գերլարված իրավիճակի պատճառով նա կնշանակի արտահերթ նախագահական ընտրություններ: Բացի այդ, ռադայի որոշմամբ Ուկրաինան վերադարձավ 2004թ.-ի Սահմանադրությանը, որով զգալիորեն պակասում են նախագահի և ավելանում են՝ խորհրդարանի իրավասությունները: Պաշտոնից հեռացվեց երկրի ՆԳՆ նախարարն ու որոշվեց բանտից ազատել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: 

Նախորդող հրապարակումներ՝ Ուկրաինայի նախագահը վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում

Յանուկովիչ. Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը հրաժարական է տվել